News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

2019 թվականին Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններում ինքնառաջադրված թեկնածու, նախկին զինվորական Գրիգորի Սահակյանը ՏԻՄ ընտրություններից հետո թեեւ չընտրվեց Ստեփանակերտի քաղաքապետ, բայց պատրաստվում է շարունակել գործունեությունը քաղաքական դաշտում, հայտարարել է «Վստահություն» կուսակցություն ստեղծելու մասին։

NEWS.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ նպատակ ունեն մասնակցել 2020 թվականին Արցախում սպասվող խորհրդարանական ընտրություններին, իսկ նախագահական ընտրություններին մասնակցության որոշում դեռ չունեն, միայն նշում է՝ նախագահական ընտրություններին մասնակցել-չմանսակցելու հարցը կուսակցաշինության ավարտից հետո ավելի հստակ կլինի, սակայն այս պահին նման մտադրություն թիմում չկա, չի բացառվում սատարեն թեկնածուներից որեւէ մեկին, բայց դրա մասին այժմ նախընտրում է չխոսել՝ վաղ է։

Գրիգորի Սահակյանը համաձայն է՝ քիչ ժամանակ է մնացել 2020 թվականի ընտրություններին, ուստի շեշտում է՝ մարտավարություն են ընտրել թիմը ձեւավորել հմուտ մասնագետներով․ «Թիմում կան իրավաբաններ, տնտեսագետներ, ինչպես նաեւ նախկին զինվորականներ»։

Կուսակցության գաղափարախոսության մասին խոսելիս նշում է՝ կարեւում են անվտանգությունն ու պաշտպանությունը, տնտեսության զարգացումը եւ ուշադրության կենտրոնում են պահելու մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը, ինչպես նաեւ սոցիալական արդարությունը։

Հարցին՝ ի՞նչ ուժեր են իրենց աջակցում, Գրիգորի Սահակյանը պատասխանեց․ «Որեւէ քաղաքական ուժի հետ մենք անմիջական կապ չունենք, որեւէ կազմակերպության կամ քաղաքական ուժի աջակցությունը չունենք, ՏԻՄ ընտրությւունների ժամանակ ձեւավորված թիմն է հիմնականում, որեւէ մեկի առջեւ պարտավորվածություն չունենք, իմ շուրջ, ինչպես նաեւ գաղափարի եւ սկզբունքների շուրջ հավաքված թիմ է»։

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանության ներկայացուցիչների հետ չեն հանդիպել, դեռ գործունեությունը կազմակերպում են Արցախում, պաշտոնական եւ ոչ պաշտոնական հանդիպումներ չեն ունեցել։ Նոր կուսակցության անհրաժեշտությունը տեսել են ՏԻՄ ընտրությունների ժամանակ, վստահության կորուստ են նկատել ժողովրդի մեջ․ «Գործող իշխանությունները կորցրել են վստահությունը, բնակիչները մեզ հետ հանդիպումներում նշում էին, որ չեն վստահում ոչ ոքի, անհրաժեշտ է մարդկանց մոտ վերականգնել վստահությունը: Իշխանությունները խոսում են կոռուպցիայի դեմ պայքարից, դեմոնոպլիզացիայից, բայց երբեմն տարբերակված մոտեցումներ են կիրառում, եւ ժողովրդին բացատրում, որ դա անհրաժեշտ է։ Մեր թիմը ուզում է հասնել նրան, որ լինի օրենքի գերակայություն, օրենքը վեր լինի ամեն ինչից»,-նշում է նա, ապա հավելում՝ կարեւորում են կոնստրուկտիվ քննադատությունը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ