News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԱՄՆ եւ Չինաստանի առեւտրային գործարքի այսպես կոչված առաջին փուլը պարտադիր չէ, որ ստորագրվի նոյեմբերին, երկուշաբթի ասել է ԱՄՆ առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսը՝ ավելացնելով, որ համաձայնագիրը պետք է «ճիշտ» լինի։

«Դա պետք է լինի ճիշտ գործարք, եւ պարտադիր չէ, որ ստորագրվի նոյեմբերին»,- ասել է Ռոսը Fox Business Network հեռուստաալիքի հարցազրույցում։ Նախարարի խոսքով՝ շատ ավելի կարեւոր է, որպեսզի համաձայնագիրը «պատշաճ» լինի։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անցած շաբաթ ասել էր, որ հազիվ թե կստորագրի որեւէ գործարք Չինաստանի հետ՝ մինչեւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպումը Չիլիում ԱԽՏՀ գագաթաժողովում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ