News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Լիբանանի կառավարությունը հավանության է արժանացրել լայնածավալ բարեփոխումները։ Վարչապետ Սաադ Հարիրին կառավարության արտակարգ նիստից հետո լրագրողներին հայտարարել է, որ նախարարների կաբինետը ի հաստատել է 2020թ․ բյուջեն՝ 0,6 % դեֆիցիտով եւ առանց նոր հարկերի, հայտնում է AP-ը։

Նրա խոսքերով, բարձրաստիճան պաշտոնյաների, ներառյալ օրենսդիրների եւ խորհրդարանի անդամների աշխատավարձերը կրկնակի կկրճատվեն տնտեսական բարեփոխումների շրջանակներում։ Հարիրին հավելել է, որ երկրի կենտրոնական բանկը եւ բանկային հատվածը կօգնեն մոտ 3,4 միլիարդ դոլարով կրճատել դեֆիցիտը։

Նախարարների կաբինետը հավանություն է տվել նաեւ մի քանի պետական հաստատությունների, այդ թվում՝ տեղեկատվության նախարարության պարզեցմանը։

Կառավարությունը նաեւ միլիոնավոր դոլարներ կտրամադրի այն ընտանիքներին, որոնք ապրում են աղքատության մեջ, ինչպես նաեւ 160 միլիոն դոլար՝ որպես բնակարանների համար փոխառություն։ Հարիրին այս միջոցառումները «ֆինանսական հեղաշրջում» է անվանել։

Ավելի վաղ ցուցարարները կառավարության արտակարգ նիստի նախաշեմին փակել էին Լիբանանի հիմնական ճանապարհները։ Երկուշաբթի առավոտյան նրանք արգելապատնեշներ էին տեղադրել Բեյրութի, ինչպես նաեւ այլ քաղաքների եւ ավանների գլխավոր խաչմերուկներում՝ նշելով ցույցերի հինգերորդ օրը։

Հարյուր հազարավոր մարդիկ էին մասնակցել բողոքի կիրակնօրյա զանգվածային ցույցերին, որոնք ամենախոշորն էին 2005-ից հետո։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ