News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը եւ նրա որոշ կողմնակիցներ հոգեպես անառողջ մարդիկ են։ Այսպես է բնութագրել Դեմոկրատական կուսակցության այդ ներկայացուցիչներին նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Սպիտակ տանն իր աշխատասենյակում նիստի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին՝ նա ասել է, որ 2016-ին նախագահական ընտրություններում տանուլ տված Քլինթոնը հիմա քաղաքական բոլոր ընդդիմախոսներին մեղադրում է այն բանում, որ նրանք «ռուսական գործակալներ» են։ «Այդ մարդիկ հիվանդ են։ Նրանց հետ ինչ-որ բան այն չէ»,- ասել է ԱՄՆ նախագահը Քլինթոնի եւ նրանց մասին, ովքեր նման կարծիքի են։

«Բոլոր նրանք, ովքեր ընդդիմանում են Քլինթոնին, ռուսական գործակալներ են»,- ասել է ԱՄՆ վարչակազմի ղեկավարը՝ մեկնաբանելով պնդումները, որոնցով Քլինթոնը հանդես է եկել անցած շաբաթվա վերջին։ ԱՄՆ նախկին պետքարտուղարը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Թուլսի Գաբարդին (դեմոկրատ Հավայան նահանգից) եւ նախագահի նախկին թեկնածու («կանաչներից») Ջիլ Սթայնին անվանել է Ռուսաստանի գործակալներ։

«Ես Թուլսիի հետ ծանոթ չեմ, բայց նա ռուսական գործակալ չէ։ Ես ծանոթ չեմ Ջիլ Սթայնի հետ։ Գիտեմ, որ նա պաշտպանում է շրջակա միջավայրը։ Չեմ կարծում, թե նրան դուր են գալիս ռուսաստանցիները։ Եվ եթե նրանք նրան դուր չեն գալիս, ապա նա նրանց «ակտիվը» չէ»,- ընդգծել է Թրամփը։ Նա միեւնույն ժամանակ նշել է, որ Քլինթոնը Գաբարդին եւ Սթայնին բնորոշել է հենց որպես Ռուսաստանի գործակալներ։

Թրամփը միաժամանակ ենթադրել է, որ Գաբարդը «ներկայիս աղմուկից» քաղաքական առումով միայն օգուտ կունենա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ