News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Առաջարկված օրինագծի ընդունման դեպքում ամեն քաղաքացի հատուկ հավելվածի միջոցով կկարողանա նկարահանել եւ ոստիկանությանը տեղեկացնել այլ քաղաքացու կողմից ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման մասին, բայց ոչ ավելի, քան ամիսը մեկ անգամ։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, «Տեսախցիկներով կամ լուսանկարմամբ գրանցված ճանապարհային երթեւեկության խախտումների մասին վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում երկրորդ ընթերցմամբ փոփոխություններ մտցնելու մասին օրինագծի քննարկման ընթացքում հոկտեմբերի 22-ին ասաց օրինագծի համահեղինակ, կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

Նրա խոսքով՝ քաղաքացին, որը դարձել է խախտման վկան եւ որը գրանցել է տվյալ խախտումն իր բջջային սարքով, կարող է տեսագրությունն ուղարկել հատուկ հավելվածով։ Բայց նա կարող է նման գործողություն կատարել կոնկրետ կարգախախտի հանդեպ ամիսը մեկ անգամից ոչ ավելի եւ տարին 10 անգամ։ Դա, ինչպես նշեց խորհրդարանականը, արվում է այն բանի համար, որպեսզի թույլ չտրվեն քաղաքացիների հնարավոր հետապնդումներ այլ քաղաքացիների կողմից, որոնք կարգախախտների հանդեպ անձնական անբարեհաճ հարաբերությունների պատճառով կարող են օգտվել օրենքի սողանցքերից եւ հետեւել՝ հերթական խախտումը գրանցելու եւ ոստիկանությանը փոխանցելու համար, որն իր հերթին, ուսումնասիրելով տեսանյութը, կարող է որոշում կայացնել կարգախախտի հնարավոր տուգանքի մասին՝ դրանով իսկ նրան հասցնելով նյութական վնաս։ «Այսպիսով մենք փորձել ենք հնարավորինս խուսափել այսպես կոչված «գործ տվողների» ինստիտուտից»,- պարզաբանել է Գաբրիելյանը։

Նշենք նաեւ, որ խախտման մասին տեղեկացնող քաղաքացու անձը գաղտնի է մնալու։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն իր հերթին ծաղրի ենթարկեց այս մոտեցումը՝ նշելով, որ այն զուրկ է տրամաբանությունից եւ փաստորեն կոչ է անում քաղաքացիներին խախտել օրենքը։ «Պատկերացրեք, որ քաղաքացին գրանցում է այլ քաղաքացու կատարած խախտումը, ասենք՝ կայանելու ժամանակ։ Հետո նա տեսնում է, թե ինչպես է այդ նույն մեքենան վրաերթ կատարում մի քանի մարդու կանգառում։ Հիմա ի՞նչ եք առաջարկում, որ նա չգրանցի՞ այդ հանցագործությունը»,- ասել է Բագրատյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ