News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Գերմանիայի դաշնակիցները որոշ վրդովմունք են հայտնել՝ կապված Սիրիայի հյուսիսում միջազգային վերահսկողությամբ անվտանգության գոտի ստեղծելու երկրի պաշտպանության նախարարի հայտարարության հետ։ Այս մասին հայտնել է ԳԴՀ ԱԳՆ ղեկավար Խայկո Մաասը, հայտնում է Reuters-ը։

Պաշտպանության նախարար Անեգրետ Կրամպ-Կարենբաուերը հայտարարել էր, որ անվտանգության գոտում պետք է ներառվեն նաեւ Թուրքիան եւ Ռուսաստանը։ Նա ուզում է, որպեսզի պաշտպանվեն քաղաքացիական անձինք եւ ապահովվի «Իսլամական պետության» դեմ պայքարի շարունակությունը։

«Երեկվանից մենք մեր դաշնակիցներից մի քանի հարցեր ենք ստացել, եւ կա որոշ, դա անվիճելի է, գրգռվածություն մեր գործընկերների շրջանում»,- ասել է Մաասը՝ հավելելով, որ ներկայում նման միջազգային անվտանգության գոտու ստեղծումը չի քննարկվում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ