News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 13
USD
477.46
EUR
526.02
RUB
7.42
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

«Համշեն» տոնակատարությանը, որը նոյեմբերի 1-ին կանցկացվի Յաշտուխա գյուղում, սպասվում է 3 հազար հյուրից ոչ պակաս, Sputnik Աբխազիա ռադիոյի հետ զրույցում ասել է տոնի կազմակերպիչներից մեկը՝ Խաչիկ Մինոսյանը:

Նրա խոսքով՝ այս տարի Աբխազիայի Հայ համայնքի խորհուրդը որոշել է տոնն անցկացնել Սուխումիի շրջանում, Յաշտուխա գյուղի դպրոցի մոտ ֆուտբոլի դաշտում: Այս տարածքում կարելի է հարմարավետ տեղադրել բոլոր ցուցահանդեսային նյութերը, պաստառները եւ կայանել տրանսպորտային միջոցները:

Տոնակատարության ժամանակ համշենահայերի ավանդական մշակույթը կներկայացնեն Սուխումի քաղաքի, Սուխումիի, Գուլրիպշիի եւ Գագրայի շրջանների համայնքները: Յուրաքանչյուր շրջանի կհատկացվի առանձին ցուցահանդեսային հարթակ: Կազմակերպիչները երեխաների համար պատրաստել են նվերներով խաղեր: Բոլոր ցանկացողները կարող են խաղալ նարդի, շաշկի եւ շախմատ:

Մինոսյանի խոսքով՝ տոնի գլխավոր նպատակն է ավանդույթների վերածնումը, որոնք համշենահայերը Աբխազիա են բերել, եւ իհարկե, ժողովրդի միասնությունը:

«Մենք ջանում ենք տոն սարքել: Մարդիկ կարող են տեսնել, թե իրենց նախնիներն ինչպես են ապրել, ինչով զբաղվել: Ավանդության համաձայն՝ կներկայացվեն ազգային ճաշատեսակներ, կահ-կարասի եւ գործիքներ: Ռուսաստանից կգա համշենյան պարերի խորեոգրաֆիկ համույթը, Սոչիից եւ Կրասնոդարի երկրամասից կժամանեն երգիչներ»,- ասել է նա:

Տոնակատարության ժամանակ կլինի նաեւ աբխազական ճաշատեսակներով սեղան, որը կներկայացնի հանրապետության Առեւտրաարդյունաբերական պալատը:

«Կլինեն նաեւ աբխազական պարեր ու երգեր: Անչափ կարեւոր է ցույց տալ, որ մեկ հողի վրա լիելով, կարելի է ապրել բարեկամաբար եւ գեղեցիկ: Այս տոնը մեր երկրի համար ահռելի նշանակություն ունի: Մենք ցուցադրում ենք ամբողջ ժողովրդի միասնականությունը»,- նշել է Մինոսյանը:

Բերքի ավանդական «Համշեն» տոնակատարությունը Աբխազիայում անցկացվում է արդեն 4-րդ անգամ: Անցյալ տարի Գագրայի շրջանի Մախադիր գյուղում տոնակատարությանը մասնակցել էր ավելի քան 5 հազար հյուր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ