News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 13
USD
477.46
EUR
526.02
RUB
7.42
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Ավարտվել է ՀՀ պատվիրակության այցը ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոն, որին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

ԿԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի 2019 թվականի տարեկան ժողովի վերջին օրը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հանդիպել են Արժույթի միջազգային հիմնադրամի նորընտիր գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիեւայի հետ։

Հանդիպման ընթացքում հայկական կողմը շնորհավորել է տիկին Գեորգիեւային ԱՄՀ տնօրենի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Բարձր է գնահատվել ԱՄՀ դերը զարգացող երկրների, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության կայունացման հարցում։

Քննարկվել են ներկայումս ԱՄՀ հետ համատեղ իրականացվող ծրագրերը, Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարներն ու մարտահրավերները, տարածաշրջանային հնարավորությունները։ 

Հանդիպման վերջում Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը տիկին Գեորգիեւային հրավիրել է Հայաստան՝ ԱՄՀ հետ համատեղ իրականացվող համաժողովներից մեկին մասնակցելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում թանկացել է հնդկաձավարը, թանկանալու է նաեւ հաճարը. փորձագետ
Հնդկաձավարի գնի թանկացումը ՌԴ-ում առաջ է բերել մթերքի թանկացում Հայաստանում...
Նավթի համաշխարհային գներն աճում են
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ նոյեմբերյան մատակարարումներով աճել են 0,13 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 63,68 դոլարի…
Նավթի համաշխարհային գներն աճում են
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ սեպտեմբերյան մատակարարումներով աճել են 0,52 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 64,04 դոլարի…
Brent տեսակի նավթի գինը բարձրանում է
Նավթի համաշխարհային գները տատանվում են...
«Ժամանակ». Մեքենաների ներմուծման հարցում Հայաստանի արտոնության երկարաձգմանը դեմ են թե ՌԴ-ն, թե Ղազախստանը
Ընդհանրապես օրենքի ուժով են պարտադրում ՀՀ-ից ներմուծված մեքենաները վերագրանցել Ղազախստանում...
Հայ-իտալական բիզնես-համաժողով՝ Երեւանում. ներկա է Նիկոլ Փաշինյանը
Միջոցառումը հստակ ձևաչափով է, այդ իսկ պատճառով հիմնվելու է բացառապես հետևյալ առաջնահերթ ոլորտների վրա...
Ֆոտոռեպորտաժներ