News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ոչ սակագնային միջոցառումներն այսօր գտնվում են գլոբալ առեւտրի բանակցությունների կենտրոնում՝ ազդելով համաշխարհային առեւտրի գրեթե 90%-ի եւ մեր առօրյա կյանքի բոլոր ոլորտների վրա:

ՄԱԿ-ի առեւտրի եւ զարգացման կազմակերպության կողմից (UNCTAD) Ժնեւում կազմակերպված ոչ սակագնային միջոցառումների՝ որպես շուկա մուտքի եւ կայուն զարգացումը խթանելու գործիքի, դասակարգման ու կարգավիճակի վերաբերյալ քննարկումներին մասնակցել է նաեւ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի խորհրդական Էլվիրա Միրզոյանը:

Խորհրդաժողովում քննարկվել են սակագներից դուրս առեւտրային հարաբերությունների, ոչ սակագնային միջոցառումների եւ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կայուն զարգացման նպատակների փոխկապակցման, առեւտրային կանոնակարգերի թափանցիկության խնդիրները, ինչպես նաեւ ոչ սակագնային միջոցառումների կանոնները, որոնց պահպանումը պահանջում է զգալի ռեսուրսներ եւ կարգավորող համագործակցություն բազմակողմ մակարդակում:

Էլվիրա Միրզոյանը ներկայացրել է Հայաստանում ոչ սակագնային միջոցառումների մասին տվյալների հավաքագրման,  դասակարգման աշխատանքները եւ դրանց արդյունքները, որոնք շատ բարձր են գնահատվել խորհրդաժողովի մասնակիցների կողմից: Նա նշել է, որ սննդամթերքի անվտանգության պաշտպանությունը եւ միջազգային ստանդարտների վրա հիմնված ոչ սակագնային միջոցառումների մշակումն ու կիրառումը Հայաստանի առաջնահերթություններից է:

Որպես այս խորհրդաժողովի շարունակություն, Է. Միրզոյանը Բրյուսելում մասնակցել է նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության Առեւտրի հարցերով գործընկերության կոմիտեի երկրորդ նիստին, որի ընթացքում քննարկվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի «Առեւտուր եւ առեւտրին առնչվող հարցեր»-ի ներքո համագործակցության շրջանակներում իրականացվելիք միջոցառումները եւ համապատասխան ճանապարհային քարտեզը: Նա ներկայացրել է մեր երկրում պարտադիր սպանդանոցային մորթի անցնելու գործընթացում ՍԱՏՄ ջանքերն ու աջակցությունը, արտադրության մեջ սննդի հիգիենայի միջազգային ստանդարտների ներդրման աշխատանքները, ռիսկերի գնահատման ու ռեյթինգավորման համակարգի գործարկմանն ուղղված քայլերը: «Ներկայումս ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը նախատեսում է շարունակել ոչ սակագնային միջոցառումների պարզեցման, թափանցիկության բարձրացման եւ մասնավոր հատվածի գիտելիքների բարելավման աշխատանքները»,- ասել է ՍԱՏՄ ղեկավարի խորհրդականը:

Եվրամիության պատվիրակության առողջության եւ սննդամթերքի անվտանգության երկկողմ միջազգային հարաբերությունների Հայաստանի պատասխանատու Ժան Բլոեմենդալը նշել է, որ նախորդ հանդիպումներից հետո ՀՀ ԿԵ ՍԱՏՄ կատարած աշխատանքը բավականին տպավորիչ է: Նա բարձր է գնահատել վերջին մեկ տարվա ընթացքում միջազգային կառույցների հետ Տեսչական մարմնի համագործակցության ակնհայտ ակտիվացումը, ինչպես նաեւ այն կարեւորությունը, որ հայկական կողմը տալիս է միջազգային ստանդարտների ներդրմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ