News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչական դատարանում՝ դատավոր Արգիշտի Ղազարյանի նախագահությամբ, այսօր պետք է կայանար ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանն (լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են) ընդդեմ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով գործով նախնական դատական նիստը։

Նախագահող դատավորը տեղեկացրեց, որ Սանասարյանին ուղարկված ծանուցագիրը հետ է ուղարկվել, ինչը նշանակում է, որ նա պատշաճ ծանուցված չի եղել դատական նիստի օրվա և ժամի մասին։ Այս հիմքով այսօրվա նիստը հետաձգվեց։

Դավիթ Սանասարյանը պահանջում է առոչինչ ճանաչել եւ վերացնել ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից 2019թ. մարտի 18–ի  «Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի կողմից «Հանրային ծառայության մասին»  ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ամրագրված էթիկայի կանոնի խախտման վերաբերյալ եզրակացությունը հաստատելու մասին» թիվ 28-Ա որոշումը։

NEWS.am–ի հետ զրույցում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանը հայտնեց, որ Սանասարյանի ներկայացրած հայցադիմումն անհիմն է։

Շաթիրյանի խոսքով՝  բարձրաստիճան պաշտոնատար անձն իր գործունեությամբ պետք է նպաստի զբաղեցրած պաշտոնի, իր կողմից ներկայացված մարմնի նկատմամբ հարգանք և վստահություն ձևավորելուն։ Մինչդեռ ըստ նրա՝  Դավիթ Սանասարյանն իր հարցազրույցներում արել է մի շարք հրապարակային արտահայտություններ, ինչպես նաև գրառումներ, որոնցով իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի եւ իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը։

Հանձնաժողովի կողմից քննարկման առարկա են դարձել Դավիթ Սանասարյանի կողմից արված հետևյալ հրապարակային արտահայտությունները.

«ԵՊՀ–ում առաջիկայում կվերջացնենք. լուրջ խախտումներ կան, որոնք նախնական տվյալներով երկու կամ  ավելի  անգամ  գերազանցում են Ագրարային  համալասարում հայտնաբերված խախտումներին»,  «Ծախսերն ուսումնասիրելով կարող ենք ասել, որ բավականին լուրջ թիվ է, այդ թվում քրեական հանցագործության տարրեր կան», «ԵՊՀ–ում շուրջ երկու ամիս տևած ուսումնասիրության  արդյունքներն ուղարկվեց դատախազություն, ըստ մեր  նախանական գնահատականի՝ հիմնադրամին հասցվել է ավելի քան 800 մլն դրամի վնաս, ես վստահեցնում եմ, որ գործը դատարան է գնալու»։

Շաթիրյանի խոսքով՝ այս արտահայտություններն ու գրառումներն արվել են նախքան ԵՊՀ–ում կատարված ուսումնասիրության ավարտը, և ըստ էության կարող էին առերևույթ կանխակալ վերաբերումունքի դրսևորում հանդիասանալ։

Հիշեցնենք, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա հանձնաժողովը վարույթ էր հարուցել եւ նշած եզրակացությամբ արձանագրել, որ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը թույլ է տվել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով ամրագրված էթիկայի կանոնի խախտում, այն է՝ իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի եւ իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը։

Դավիթ Սանասարյանն էլ հայտարարել էր, որ չի ընդունում հանձնաժողովի որոշումը եւ որ այն վիճարկելու է դատական կարգով։

Հիշեցնենք, որ ԱԱԾ–ում քննվող քրեկան գործով ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համաեւ եւ որպեզ խափանման միջոց ընտրվել՝ չհեռանալու մասին ստորագրությունը։

Քննիչի կողմից միաժամանակ որոշում է կայացվել Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին։ Սանասարյանի և ևս երեք անձի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավտովթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին. Բախումից հետո «ՎԱԶ»-ում հրդեհ է բռնկվել. կա 4 զոհ. վիրավորի վիճակը ծանր է
Մարտի 19-ին, ժամը 05:40-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Եղբայրներով ծեծել են տաքսու վարորդին, վնասել մեքենան. Նրանցից մեկը դանակահարել է տաքսու կին ուղեւորին
Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ. կան ձերբակալվածներ...
Գորիսում 3 անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական…
Բերման ենթարկված հետախուզվողի մոտ ծալովի դանակ է հայտնաբերվել
ՆԳՆ ոստիկանության ՊԾ գնդի 4-րդ գումարտակի ծառայողները...
Աբովյանում երկու կողմից փակել են մեքենայի ճանապարհը, խմբով հարձակվել ու ծեծել վարորդին, կրակել նրա ուղղությամբ. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում շարունակվում...
Քանաքեռավանի գազալցակայանում պայթյունի հանգամանքները պարզվում են քրվարույթի շրջանակում. ՔԿ-ն մանրամասնում է
2024 թվականի մարտի 16-ին՝ ժամը 19․10-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր...
Ամենաշատ