News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Այն հոդվածը, որի հիման վրա տեղի է ունեցել Արսեն Բաբայանի ձերբակալությունը, համաներման տակ ընկնող հոդված է եւ բնականաբար, այդ ձերբակալությունը պետք է տեղի չունենար: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին ձերբակալելուն եւ մեղադրանք առաջադրելուն:

«Եթե դա տեղի է ունեցել թյուրիմացության արդյունքում, նրան պետք է անհապաղ ազատ արձակեին: Որքանով ես տեղյակ եմ, հիմա հոդվածը փոխվել է, որը չի ընկնում համաներման տակ: Այդ հարցի հետ կապված քաղաքական հետապնդման հարց չի կարող ծագել, որովհետեւ կոնկրետ իրավական դաշտում դեռեւս տեղավորվում է: Հետագայում, եթե իրավական դաշտում չտեղավորվի նոր հոդվածի հետ կապված, մենք կբարձրաձայնենք, ինչպես երեկ բարձրաձայնեցի առաջին հոդվածի հետ կապված:

Ես կսպասեմ, որ ամբողջական տեղեկատվություն ստանամ, թե ինչ է տեղի ունեցել, կոնկրետ գործողություններն ինչպիսին են, կոնկրետ ինչ հոդվածներով են, ինչու են կոնկրետ անձինք մեղադրվում, նոր համապարփակ կարձագանքեմ»:

Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Բաբայանը   խեղաթյուրել է Գագիկ Հարությունյանի դիմումն իրականում 2018 թվականի մարտի 5-ին ԱԺ մուտք լինելու հանգամանքը, մուտքագրման ամսաթիվը նշելով 2018 թվականի մարտի  2-ը։ Այս եղանակով Արսեն Բաբայանը պայմաններ՝ կեղծ հիմքեր է ստեղծել Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու նպատակով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ 2018 թվականի մարտի 2-ին ստորագրած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությունը հրապարակելու համար, որն էլ իր հերթին հիմք է հանդիսացել վերջինիս լիազորությունները դադարեցնելու, իսկ հետագայում` այդ թափուր պաշտոնում Հրայր Թովմասյանին առաջադրելու ու նշանակելու գործընթացի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ