News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Նեյրոկենսաբան Քելի Լամբերտի (Ռիչմոնդի համալսարան) փորձին մասնակցող առնետները սովորել են վարել փոքրիկ էլեկտրական ավտոմեքենաներ եւ հաճույք ստանալ մեքենա վարելու գործընթացից, տեղեկացնում է Planet- today-ը՝ հղում կատարելով New Scientist-ին։

Մեքենաները, որոնք գիտնականները պատրաստել են առնետների համար, դատարկ սննդային կոնտեյներներ էին, որոնք դրվել էին էլեկտրաշարժիչի եւ անիվների վրա։ Սարքը կառավարվում է պղնձե ձողերի օգնությամբ, որոնք առնետները պետք է բռնեին թաթերով։

«Կենդանիները պետք է իրենց փոխադրամիջոցն ուղղեին դեպի որոշակի օբյեկտներ թեստային տարածքում։ Եթե առնետները հասնում էին մինչեւ մեզ անհրաժեշտ օբյեկտը, մենք նրանց քաղցրեղեն էինք տալիս, որպեսզի խթանենք մեզ անհրաժեշտ գործունեությունը։ Առաջադրանքներն աստիճանաբար բարդացվում էին, իսկ առնետները դառնում էին ավելի պրոֆեսիոնալ վարորդներ»,- ասում է Լամբերտը։

Փորձը, որին մասնակցում էին վեց էգ եւ տասնմեկ արու, ցույց տվեց, որ սովորելու հաջողությունները կախված են շրջակա իրադրությունից։ Այն կենդանիները, որոնք սովորում էին մեքենա վարել բարդ միջավայրում, արդյունքի հասնում էին զգալիորեն ավելի արագ, քան նրանք, որոնք իրենց մեքենաները վարում էին ձանձրալի վանդակներում, առանց հեռաքրքիր օբյեկտների։ Գիտնականներն ասում են, որ փորձի արդյունքում կատարված եզրակացությունները կարելի է արտածել նաեւ մարդկանց վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ