News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն Թուրքիային հայտնել է, որ Սիրիայի հյուսիսում «անվտանգության գոտուց» քուրդ ապստամբների դուրսբերումն ավարտվել է, նշված է Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

Հայտարարության համաձայն՝ այս փուլում գործողության անցկացման ընթացիկ շրջանի սահմաններից դուրս նոր գործողություն սկսելու անհրաժեշտություն չկա, փոխանցում է Reuters-ը:

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը երեքշաբթի ասել էր, որ ԱՄՆ-ն իր խոստումներն ամբողջությամբ չի կատարել, որոնք համաձայնացվել էին Սիրիայի հյուսիս-արեւելքում ժամանակավոր հրադադարի շրջանակում: «ԱՄՆ-ն իր խոստումները կատարել է ոչ ամբողջական,- ասել է Էրդողանը: - Եթե մենք փոխզիջումների գնանք, ապա կբացենք ահաբեկչական կազմակերպության ճանապարհը»:

Նախօրեին Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները պայմանավորվել էին ռուս-թուրքական համատեղ պարեկման շուրջ թուրք-սիրիական սահմանից մինչեւ 10 կմ խորությամբ արեւմուտք եւ արեւելք Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» գործողության շրջանից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրաքն առաջին անգամ երկար տարիներ հետո ստեղծել է 2 ռազմակայան Թուրքիայի հետ սահմանին. Hürriyet
Իրաքը երկու ռազմակայան է ստեղծել Թուրքիայի սահմանին...
Թուրքիան ինքնուրույն գործողություն կիրականացնի Իրաքում, Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ. ԶԼՄ
Թուրքական բանակն ինքնուրույն գործողություն կիրականացնի Իրաքում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Ամենաշատ