News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Մենք ոչ միայն օր օրի, այլ ժամ առ ժամ ավելի մեծ հիմնավորումներ ենք ունենում, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի հետ կապված այս գործընթացը ոչ մի կապ չունի իրավաբանության հետ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Տեղյակ եք, որ անձամբ ես եւ մեր կազմակերպությունը շատ ակտիվորեն հետեւում ենք այս ամբողջ գործընթացին։

Մենք ոչ միայն օր օրի, այլ ժամ առ ժամ ավելի մեծ հիմնավորումներ ենք ունենում, որ այս գործընթացը ոչ մի կապ չունի իրավաբանության հետ։

Ամենը առնչություն չունի քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի հետ, այն պարզ պատճառով, որ այն չի վերաբերում Սահմանադրական դատարան ինստիտուտին, այլ միայն ՍԴ նախագահին, բացի այդ՝  ՍԴ- նախագահն առաջադրվել է  արդեն իսկ ՍԴ դատավո-անդամ։

Այս պայմաններում խոսել 300-րդ հոդվածի մասին, ես դժվարանում է գնահատական տալ»,-նշեց նա։։

Մելիքյանի համոզմամբ՝ ընթացակարգային առումով որեւէ բան չի փոխվել նրանից, թե Գագիկ Հարությունյանի դիմումը մարտի 2-ին է մուտք արվել, մարտի 5-ին․ «Եթե բացեք Աժ կայքը, տեսնեք երբ է հրապարակվել ԱԺ նախագահի հայտարարությունն այն մասին, թե արդեն դադարեցին ՍԴ նախագհի լիազորությունները, եթե մարտի 2-ին է իրականում բերվել, ենթադրվում է, ո մեկ շաբաթյա ժամկետով մարտի 9-ին պետք է հրապարակվեր, բայց մարտի 12-ին է հրապարակվել, սա է հարցը, իսկ Հրայր Թովմասյանը առաջադրվել է Սդ նախագահ մարտի 13-ին»։

Իրավապաշտպանը շեշտում է նաեւ, որ ավելի լավ կլիներ, որ հնարավորություն տրվեր դատարանի նիստերի դահլիճից հետեւել Արսեն Բաբայանին կալանավորելու միջնորդությունն ու ձերբակալման որոշման դեմ բողոքի քննությանը․ «Մենք ավելի մեծ հնարավորություն կունենանք՝ համոզվելու, որ այստեղ իրավաբանություն չկա։

Նա հավաստիացնում է՝ այս գորխընթացում ապօրինություններ են տեղի ունենում․ «Փաստական առումով այսօր մենք համոզվեցինք, որ այստեղ նյութ չկա, իրավաբանական ընթացակարգային առումով իրավաբանական քրեական եւ իրավաբանական քրեադատավարական առումով այստեղ ապօրինություններ են տեղի ունենում, եւ որեւէ այլ ողջամիտ բացատրություն, քան մոգական անունը՝ Հրայր Թովմասյանն է, չեմ տեսնում։ Սա գնալով ավելի վտանգավոր դարձող պրոցես է»։

Մելիքյանի համոզմամբ՝ Արա Բաբլոյանին առաջադրված մեղադրանքը «այս նույն ճաշի մասն է, եթե նա ասում է, որ ստացել է մարտի 2-ին, ինչ տարբերություն, թե երբ է մուտք արվել»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ