News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Ամենայն հավանականությամբ դատարանը միաժամանակ կքննի ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալության իրավաչափության դեմ ներկայացված բողոքը եւ վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արսեն Բաբայանի պաշտպան Երվանդ Վարոսյանը:

Հարցին՝  ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարն իր հարցազրույցում պնդել է, որ Գագիկ Հարությունյանի՝ ՍԴ նախագահի լիազորությունները վայր դնելու մասին գրությունն ԱԺ ուղարկել է մարտի 2-ին, արդյոք այդ փաթեթը փպատասխանեց, որ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը նաեւ հարցաքննվել է, բայց հարցաքննության արձանագրությունը իրենց չի տրամադրվել․ «Ի զարմանս մեզ, այդ հարցաքննության արձանագրությունը մեզ չի տրամադրվել, դատարանն էլ չի ներկայացրել` մեզ համար, իհարկե, հայտնի պատճառներով, որովհետեւ ակնհայտ արդարացնող ապացույց է: Ասեմ ավելին`ես հետեւել եմ նաեւ Արա Բաբլոյանի եւ Գագիկ Հարությունյանի հարցազրույցներին, այս երեք անձանց դիրքորոշումները միայն բավարար են` պնդելու համար, որ ներկայացված մեղադրանքը որեւէ աղերս իրականության հետ ունենալ ուղղակի չի կարող»:

Վարոսյանը մեկնաբանեց, թե ինչու է պնդում, որ ձերբակալումն ապօրինի է։

«Արսեն Բաբայանը ձերբակալված է  եւ ձերբակալման միակ օրինական հիմքը անձի թաքնվելու վտանգն է, եւ միայն այն հանգամանքը, որ Արսեն Բաբայանն առաջին իսկ կանչով կամավոր ներկայացել է վարույթ իրականացնող մարմին, արդեն իսկ վկայում է այն մասին, որ բոլոր ենթադրությունները նրա թաքնվելու վերաբերյալ սին են: Բացի այդ` նրան ձերբակալելու ժամանակ կասկածանքը վերաբերել է պաշտոնական կեղծիք կատարելուն, ինչը, բնականաբար, համաներման տակ ընկնող մեղադրանք է, ուստի նա գտնվում է ապօրինի անազատության մեջ»։

Փաստաբանն ասաց, որ դատարանում պահանջելու են, որ վարույթն իրականացնող մարմինը ներկայացնի այլ անջանց ցուցմունքներ, այդ թվում՝ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարի ցուցմունքը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ընթանում է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդության, ինչպես նաեւ Բաբայանին ձերբակալելու որոշման դեմ նրա պաշտպանների ներկայացրած բողոքի քննությունը։

Բաբայանը ձերբակալվել է հոկտեմբերի 21–ին ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը)  նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հաջորդ օրը ՀՔԾ–ն Արսեն Բաբայանին մեղադրանք առաջադրեց ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության յուրացման օժանդակելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական կեղծիք կատարելը)   մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, 2018 թվականին հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն, ինչպես նաեւ կատարել է պաշտոնեական կեղծիք:

Ըստ մեղադրանքի՝ Բաբայանը   խեղաթյուրել է Գագիկ Հարությունյանի դիմումն իրականում 2018 թվականի մարտի 5-ին ԱԺ մուտք լինելու հանգամանքը, մուտքագրման ամսաթիվը նշելով 2018 թվականի մարտի  2-ը։ Այս եղանակով Արսեն Բաբայանը պայմաններ՝ կեղծ հիմքեր է ստեղծել Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու նպատակով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ 2018 թվականի մարտի 2-ին ստորագրած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությունը հրապարակելու համար, որն էլ իր հերթին հիմք է հանդիսացել վերջինիս լիազորությունները դադարեցնելու, իսկ հետագայում` այդ թափուր պաշտոնում Հրայր Թովմասյանին առաջադրելու ու նշանակելու գործընթացի համար:

Տպել
Ամենաշատ