News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Բաղդադն անհրաժեշտ միջազգային-իրավական միջոցներ է ձեռնարկում Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերման կապակցությամբ: Այս մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Աբդել Աբդուլ Մահդին, հաղորդում է Reuters-ը:

Իր հայտարարության մեջ Մահդին հաստատել է կառավարության դիրքորոշումն այն մասին, որ ամերիկյան զորքերին, որոնք Սիրիայի հյուսիս-արեւելքից Իրաք են տեղափոխվում, չի թույլատրվում մնալ երկրում: «Մենք արդեն պաշտոնական հայտարարություն ենք տարածել, որում ասվում է, որ կիրառում ենք բոլոր միջազգային-իրավական միջոցները: Միջազգային հանրությանն ու ՄԱԿ-ին խնդրում ենք այդ հարցում իրենց դերն ունենալ»,- ասել է նա:

Մահդին նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերի հետ հանդիպումից հետո, որը Բաղդադ էր մեկնել չհայտարարված այցով:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ