News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի հյուսիս Թուրքիայի ներխուժումից հետո Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման մասին: «Պատժամիջոցները կչեղարկվեն, եթե տեղի չունենա մի բան, որը մեզ ձեռնտու չէ»: Նրա խոսքով՝ Թուրքիան իրեն հայտնել է, որ Թուրքիայի եւ սիրիացի քրդերի միջեւ «մշտական» հրադադարի շուրջ համաձայնագիր կկնքվի:

«Սակայն «մշտական» բառը կասկած է առաջացնում»,- նշել է Թրամփը:

Նա նաեւ հայտնել է, որ այդ շրջանում ամերիկյան զորքեր են մնում նավթի պաշարների պաշտպանության համար: «Մենք նրանց հիանալի ծառայություն ենք մատուցել եւ մեծ աշխատանք ենք կատարել, եւ այժմ մենք հեռանում ենք: Թող մեկ ուրիշը կռվի այդ արյունոտ ավազի համար»,- ասել է Թրամփը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ