News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ցավով տեղեկացա, որ դարձյալ հարձակման է ենթարկվել Փարիզի հյուսիսում գտնվող Սամուել-Մուրադյան վարժարանը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

Նա մասնավորապես գրել է.

«Վանդալիզմ. այլ բառով հնարավոր չէ բնութագրել կատարվածը: Ընդամենը օրեր առաջ էի հյուրընկալել վարժարանի տնօրեն Հարություն վարդապետ Պզտիկյանին, հունվարյան առաջին հարձակումից հետո կրթական հաստատությունը չի գործում: Հանդիպումից հետո դպրոցը վերաբացելու եղանակների մասին էի մտածում և ահա այսօր տեղեկացա երկրորդ հարձակման մասին: Չեմ կարող չնշել երեք օր առաջ Nouvelles d'Arménie ամսագրի գրասենյակի վրա կատարված վայրագությունը, որը ուղղակի ոտնահարում էր ազատ խոսքի ու ժողովրդավար արժեքների նկատմամբ: Խստորեն դատապարտում եմ մեր բազմահազար հայրենակիցների համար երկրորդ հայրենիք դարձած Ֆրանսիայում նման գործողությունները հայկական այս երկու կառույցների հանդեպ: Կանգնած եմ Սամուել-Մուրադյան վարժարանի և Nouvelles d'Arménie-ի կողքին, և գործուղումից վերադառնալուն պես կկապվեմ մեր հայրենակիցների հետ` քննարկելու աջակցության եղանակները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ