News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Դատելով ըստ ամենայնի՝ թերահավատները, որոնք կանխատեսում էին բիթքոինի հանդեպ հետաքրքրության անկում, պետք է իրենց կանխատեսումները մի կողմ դնեն անորոշ ժամանակով։ Համենայն դեպս, դա են մատնանշում կրիպտոարժույթի վերջին նորությունները։ Նրանք ասում են, որ բիթքոինի հեշրեյթը ընթացիկ տարվա հոկտեմբերին հասել է հերթական ռեկորդային նշաձողին, գրում է Planet Today-ը։

Բիթքոինի այսօրվա փոխարժեքը հազիվ կարող էր պարծենալ 2017-ի մեծություններով, երբ նրա գագաթնակետը հասել էր 20 հազար դոլարի։ Բայց հիմա կրիպտոարժույթի արժեքը աստիճանաբար վերականգնվում է։ Այժմ այն գերազանցում է 5200 դոլարի նշագիծը։ Եվ, ինչպես հավաստիացնում են  որոշ փորձագետներ, Bitcoin-ի արժեքը կշարունակի ավելանալ, իսկ հաջորդ տարի կարող է անցնել 10 հազարի նիշը։

Հնարավոր է, հենց այդ լավատեսական  կանխատեսումներն էլ ազդել են կրիպտոարժույթի հերթական ռեկորդային հեշրեյթի կայացմանը։ Եթե հավատանք տվյալներին, որոնք ներկայացրել է Blockchain.com պորտալը, Bitcoin հեշրեյթը գերազանցել է 114 342 000 ТН/վրկ։ Իհարկե, այդ մեծության տատանումները ենթակա են սուր տատանումների, բայց ընթացիկ տարում աշխարհում ամենատարածված կրիպտոարժույթի հեշրեյթը սրընթաց աճ է ցույց տալիս։

Արժե նշել, որ մայնինգի հեշրեյթ են անվանում ողջ գործիքի հաշվիչ ընդհանուր հզորությունը, որը գործի է դրվել այս կամ այն կրիպտոարժույթը ստանալու գործընթացում։ Այդ ցուցանիշը չափվում է հեշի քանակով, որը մշակվում է մեկ վայրկյանում։ Իսկ ընդհանուր հաշվողական ցուցանիշները արդեն այնքան մեծ են, որ նշվում են արդեն տերահեշ/վրկ-ով։

Նման միտումը լուրջ ազդեցություն է գործում այսպես կոչված հալվինգի վրա, որը կանխատեսվում է արդեն 2020 թվականի գարնան վերջով։ Փաստորեն, դա նշանակում է, որ բիթքոինների քանակը կրկնակի կնվազի, իսկ մայնինգի արժեքը կբարձրանա նույն քանակությամբ։ Ուստի, եթե մայներները նախատեսում են, առնվազն, պահպանել այժմ ձեռք բերվող կրիպտոարժույթի թիվը, ապա արժե ավելացնել հզորությունն արդեն հիմա, մինչեւ մատակարարումների Bitcoin մակարդակը ընկնի։

Բացի այդ, հեշրեյթի զգալի աճը կարող է ազդել եւս մեկ իրադարձության վրա կրիպտոարժույթի աշխարհում։ Ինչպես տեղեկացնում են ԶԼՄ-ները, վերջերս Տեխասում բացվել է հզոր մայնինգային հարթակ, որը պատկանում է չինական հանքարդյունահանման հսկա Bitmain-ին։ Լրագրողների խոսքով՝ նոր օբյեկտն ունի 50 ՄՎտ հզորություն։ Իսկ մայնինգային հսկայի սեփականատերերը հավաստիացնում են, որ ապագայում հզորությունը կավելանա մինչեւ 300 ՄՎտ։

Այսինքն՝ այսօրվա դրությամբ սկսվում է իսկական մրցավաքզ Bitcoin-ի մշտապես պակասող քանակության համար։ Դրա համար հեշրեյթի նոր ռեկորդներն արդեն սարերի հետեւում չեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Նարեկ Մկրտչյանը և Սաուդյան Արաբիայի կապի և ՏՏ նախարարը քննարկել են թվային տեխնոլոգիաները զարգացնելու հնարավորությունը
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության...
Որտե՞ղ է թաղվել Պլատոնը. Գիտնականները լուծել են առեղծվածը արհեստական ​​ինտելեկտի շնորհիվ
Այժմ, օգտագործելով արհեստական ​​ինտելեկտը, հետազոտողները ուսումնասիրում են այս մագաղաթները՝ ձգտելով...
Գիտնականներն ալմաստներ են աճեցրել ընդամենը 150 րոպեում
Ածխածնի տարրալուծարումը հեղուկ մետաղի մեջ...
Ամենաշատ