News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Սիրիայի հյուսիս-արեւելքում ամերիկյան զորքերի հատուկ գործողությունների ժամանակ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Աբու Ալ-Բաղդադիին ոչնչացնելու փաստը, հաղորդում է BBC-ը:

Այդ մասին ԱՄՆ-ի նախագահը հայտնել է Սպիտակ տանն իր ելույթի ժամանակ:

«Նա չի զոհվել հերոսաբար: Նա մահացել է վախկոտի նման: Լալիս էր, նվնվում, բղավում եւ բերել էր իր հետ սեփական երեխաներին»,-ասել է Թրամփը:

ԱՄՆ-ի նախագահը հավելել է, որ Ալ-Բաղդադին պայթեցրել է մահապարտի բաճկոնը՝ այդկերպ սպանելով նաեւ իր երեք երեխաներին:

Նշենք, որ մի շարք ԶԼՄ-ներ՝ հղում կատարելով անանուն աղբյուրներին, հայտնել էին ամերիկյան զորքերի հատուկ գործողությունների հետեւանքով ԻՊ-ի առաջնորդի հնարավոր ոչնչացման մասին:

Ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել էր «Իսլամական պետությունն» ամբողջովին ոչնչացնելու մասին:

ՌԻԱ Նովոստի-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ի նախագահը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին, Թուրքիային, Սիրիային եւ Իրաքին Աբու Բաքրա ալ-Բաղդադիին ոչնչացնելու հարցում ցուցաբերված աջակցության համար:

«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանին, Թուրքիային, Սիրիային եւ Իրաքին: Ես նաեւ ցանկանում եմ իր երախտիքը հայտնել Սիրիայի քրդերին աջակցության համար, որը նրանք կարողացել են ցուցաբերել այդ շատ բարդ առաքելության ընթացքում»,-ասել է Թրամփը:

«Ռուսաստանը կարեւոր քայլ էր արել մեզ համար՝ բացելով օդային տարածքը, մենք թռել ենք այն տարածքների երկքնում, որը Ռուսաստանը վերահսկել է»,-լրագրողներին ասել է Թրամփը:

Նա նշել է, որ ՌԴ-ը նախապես տեղեկացված չի եղել ալ-Բաղդադիի ոչնչացման ուղղությամբ ԱՄՆ-ի գործողությունների մասին, սակայն թույլ է տվել թռնել Սիրիայում վերահսկվող տարածքների երկնքում:

«Նրանք չգիտեին, թե որն է առաքելությունը, սակայն գիտեին, որ մենք թռնում ենք այն տարածքներում, որտեղ նրանք ունեին ռազմական պոտենցիալ»,-ասել է Թրամփը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ամենաշատ