News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում ամփոփվել են պետական շահերի պաշտպանության բնագավառում 2019թ․ 9 ամիսների ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները։

Գլխավոր դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2019թ․ առաջին 9 ամիսների ընթացքում ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի եւ կայազորների զինվորական դատախազությունների կողմից իրականացվել է թվով 262 ուսումնասիրություն, որոնցով խախտում է հայտնաբերվել 144 դեպքերում։

Խախտումները հիմնականում հայտնաբերվել են թիկունքային, սպառազինության, կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման, ռազմաբժշկական եւ այլ ծառայությունների ոլորտներում:

Դրանց վերացման կամ իրավական գնահատական տալու ուղղությամբ ձեռնարկվել են դատախազական ներգործության կոնկրետ միջոցներ: Մասնավորապես 28 դեպքի կապակցությամբ հարուցվել են քրեական գործեր, որոնք հիմնականում առնչվում են ՀՀ ՊՆ կարիքների համար տարբեր նյութական միջոցների, ծառայությունների գնման, ընդունման, պահպանման եւ օգտագործման, զինծառայողների սոցիալական պաշտպանության, պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման գործընթացներում թույլ տրված չարաշահումներին։ Նշված քրեական գործերը հարուցվել են առերեւույթ պաշտոնեական կեղծիք, պաշտոնեական դիրքի չարաշահում, պաշտոնեական լիազորությունների սահամնների անցում, ինչպես նաեւ պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու եւ այլ հանցագործությունների հատկանիշներ պարունակող դեպքերի առթիվ:

Շոշափելի արդյունքներ են գրանցվել հատկապես պետական շահերի պաշտպանության գործառույթից բխող դատախազական գործիքակազմի կիրառմամբ զինված ուժերում պետությանը պատճառված վնասի բացահայտման եւ վերականգնման ոլորտում: Մասնավորապես հաշվետու ժամանակահատվածում արձանագրված պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 9․9մլրդ ՀՀ դրամ։ Հատկանշական է, որ հաշվետու ժամանակահատվածում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված վնասի չափը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքները գերազանցում է շուրջ 27.5 անգամ:

Վերականգնվել է պետությանը պատճառված մոտ 398 մլն ՀՀ դրամ վնաս, որը շուրջ 6 անգամ գերազանցում է 2018թ. առաջին ինը ամիսների ցուցանիշները։

Ընդ որում՝ այս տարվա ընթացքում վնասի հիմնական մասի վերականգնումն ապահովվել է հենց դատախազական գործիքակազմի կիրառմամբ, մասնավորապես՝ պետական շահերին հասցրած վնասը կամովին հատուցելու մասին տրված 100 նախազգուշացմների արդյունքում։

2019թ․ առաջին 9 ամիսների ընթացքում ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի եւ կայազորների զինվորական դատախազությունների կողմից ներկայացվել է 5 հայցադիմում՝ ընդհանուր 10.1 մլն ՀՀ դրամ հայցագնի չափով, եւ տրվել է պետությանը պատճառված 9․7մլն ՀՀ դրամ վնասի բռնագանձման պահանջով ողջամիտ ժամկետում հայց ներկայացնելու առաջարկություն։

Հարկ է նշել, որ պետության գույքային եւ ոչ գույքային շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացվում են նաեւ այլ ուսումնասիրություններ, ձեռնարկվում անհրաժեշտ դատախազական ներգործության միջոցներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում բախվել են «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն. վերջինս կողաշրջվել է
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ...
Հայտարարություն․ ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել
Հարկ է նշել նաև, որ ուժեղացված ծառայության ընթացքում ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով…
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 161 դեպք. Գրանցվել է 25 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 33 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի…
Փարիզում 57 ոստիկան տուժել է մայիսմեկյան ցույցերի ժամանակ
57 ոստիկան տուժել է մայիսմեկյան բախումների ժամանակ...
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել…
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
 Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Դատարանի որոշմամբ նշված անձի...  
Ամենաշատ