News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 06
USD
485.18
EUR
575.37
RUB
6.62
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Հայաստանը Բաց կառավարման գործընկերության անդամ երկրների շրջանակում դիտվում է որպես ժողովրդավարության պայծառ կետ, և Հայաստանի ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը, իրապես, համընդհանուր ոգեշնչում էր բոլորի համար: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Երեւանում տեղի ունեցած «Իրական սեփականատերերի թափանցիկություն» թեմայով աշխատաժողովի ժամանակ իր խոսում նշել է Բաց կառավարման գործընկերության գործադիր գլխավոր տնօրեն Սանջայ Փրադհանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարության ներկայիս նպատակը ժողովրդավար հեղափոխությունը տնտեսական հեղափոխության վերածելն է:

Այս համատեքստում Սանջայ Փրադհանը կարևորել է իրական սեփականատերերի բացահայտմանն ուղղված աշխատանքները՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի առաջնային գործիք:

«Այսօր շատ երկրներում, որտեղ այս տեղեկությունը բաց է, անցկացվում են ժողովրդավար ընտրություններ, քաղաքացիները վստահում են իրենց կառավարությանը, պետական մարմիններին: Իրական սեփականատերերի բացահայտման գործընթացը նպաստում է Կառավարության նկատմամբ քաղաքացիների վստահության բարձրացմանն ու կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարին: Սա շատ կարևոր գործընթաց է նաև բիզնեսի համար»,- շեշտել է Սանջայ Փրադհանը՝ մտացածին որակելով այն մոտեցումը, թե իրական սեփականատերերին բացահայտելու գործընթացը կարող է վնասել ներդրումային միջավայրը:

«Մեր փորձը հակառակն է ցույց տալիս. այն «խաղացողների» համար հավասար միջավայր  և նոր ներդրումների հնարավորություն է ստեղծում»,- վստահեցրել է ԲԿԳ գործադիր գլխավոր տնօրենը:

Աշխատաժողովի ընթացքում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը և «Օփեն Օուներշիփ» ընկերության գործադիր տնօրեն Թոմ Թոունսենդը ստորագրել են Փոխըմբռնման հուշագիր՝ «Օփեն Օուներշիփ»-ի կողմից իրական սեփականատերերի թափանցիկության ապահովմանը տեխնիկական աջակցություն տրամադրելու նպատակով:

Միջոցառման մասնակցել են նաև ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիաննա Ղալթաղչյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը, այլք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ