News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 19
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Գերմանիայի բնակիչների մեծ մասը՝ 58 տոկոս, կողմ է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելուն եւ ՆԱՏՕ-ից Թուրքիային բացառելուն՝ Սիրիայում թուրքական գործողությունների ֆոնին: 18 տոկոսը դեմ է, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով YouGov ինստիտուտի հարցման արդյունքներին:

Հարցվածների 61 տոկոսը կողմ է Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելուն, 69%-ը կողմ է ռազմական նշանակության արտադրանքի արտահանման դադարեցմանը:

DPA գործակալությունը, որի խնդրանքով իրականացվել է հարցումը, նշում է, որ Հյուսիսատլանտյան դաշինը 1949-ից չի կարգավորում կազմակերպությունից մասնակիցների բացառման ընթացակարգը: Այդ կապակցությամբ Թուրքիայի դեմ որեւէ միջոց կիրառելու հարցը խնդրահարույց է դարձել: Գերմանիայում նման քայլի օգտին է հանդես գալիս միայն ձախական կուսակցությունը: Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկո Մաասը Թուրքիային «ՆԱՏՕ-ի կարեւորագույն դաշնակից» է անվանել: Հարցմանը մասնակցել է 2033 մարդ:  

Տարածաշրջանում Թուրքիայի գործողությունները

Հոկտեմբերի 9-ին Անկարան հայտարարեց Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» գործողություն սկսելու մասին՝ այնտեղ անվտանգության գոտի ստեղծելու նպատակով։ Այն պետք է դառնա պաշտպանական գոտի թուրքական սահմանի համար։ Այդ շրջան, ըստ Անկարայի մտահղացման, Թուրքիայից կարող են վերադառնալ սիրիացի փախստականները։ Դամասկոսը գործողությունն անվանել է ագրեսիա, համաշխարհային հանրությունը դատապարտել է Անկարայի գործողությունները։

Հոկտեմբերի 17-ին ԱՄՆ-ը եւ Թուրքիան համաձայնագիր կնքեցին մարտական գործողությունները դադարեցնելու մասին։ Թուրքիան համաձայնեց 120 ժամով դադարեցնել կրակը, որպեսզի քրդական ջոկատները, որոնք մտնում են «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» կոալիցիայի կազմում, հեռանան Անկարայի կողմից ստեղծվող անվտանգության գոտուց։

Հոկտեմբերի 22-ին Սոչիում ՌԴ եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Էրդողանը հանդիպման ժամանակ ընդունեցին համատեղ գործողությունների հուշագիր Սիրիայի հյուսիս-արեւելքում իրավիճակի կարգավորման վերաբերյալ։ Համաձայն այդ փաստաթղթի՝ ռուսական ռազմական ոստիկանությունը եւ սիրիացի զինվորականները հոկտեմբերի 23-ից տեղակայվում են Սիրիայում թուրքական գործողության գոտուն սահմանակից շրջաններ։ Քրդական կազմավորումներին տրվում է 150 ժամ, որպեսզի լիովին ազատեն թուրք-սիրիական սահմանի երկարությամբ 30 կմ ձգվող տարածքը, ինչից հետո Ռուսաստանն ու Թուրքիան կսկսեն համատեղ պարեկումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստեփանակերտ. Անկարան եւ Բաքուն վտանգավոր սադրանք են նախապատրաստում
«Փաստացի այժմ տեղեկատվական հրետանային պատրաստություն է ընթանում...
Լավրով. ԱՄՆ գործողությունները Անդրեփրատում պայթյունավտանգություն են ստեղծում քրդական խնդրի շուրջ
«Նրանք հեռու են, նրանց դա առանձնապես չի հուզում, բայց հետեւանքները տարածաշրջանի համար կարող են աղետալի լինել, եթե նրանք այստեղ խթանեն անջատողականության այս միտումները...
Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 30 քրդամետ քաղաքական գործիչների եւ ակտիվիստների
Գազիանթեփ հարավարեւելյան նահանգում գործողության ժամանակ ահաբեկչության մեղադրանքով…
Բաղդադը պահանջել է, որ Անկարան անհապաղ դադարեցնի հյուսիսային Իրաքի ռմբակոծությունները եւ զորքերը դուրս բերի
Մենք ընդգծում ենք, որ Թուրքիան պետք է դադարեցնի ռմբակոծությունները եւ իր ուժերը դուրս բերի Իրաքի տարածքից․․․
Թուրքիան նախատեսում է ավելի շատ ժամանակավոր ռազմական բազաներ ստեղծել Իրաքի հյուսիսում
Անկարան երկու օպերացիա է նախաձեռնել Իրաքում Քրդական աշխատավորական կուսակցության դեմ՝ ի պատասխան իբր, իր իսկ խոսքերով, ավելի հաճախացած քրդական հարձակումներին...
Թուրքիան նոր գործողություն է սկսել Իրաքում քրդերի դեմ
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է Իրաքի Հաֆթանին շրջանի տարածքում «Վագրի ճիրան» նոր գործողություն սկսելու մասին…