News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Քաթարի տրանսպորտի և կապի  նախարարի հրավերով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը և նրա գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը Քաթարի մայրաքաղաք Դոհայում մասնակցում են «Անվտանգ խելացի քաղաքներ» համաժողովին։ 

Մերձավոր Արևելքի կարևորագույն այս միջոցառմանը մասնակցում են 21 երկրների նախարարներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ։

Քաթարի էմիր Ն.Գ. Շեյխ Թամիմ բին Համադ Ալ-Թանիի բարձր հովանավորութամբ, Քաթարի տրանսպորտի և կապի նախարարության ու համաշխարհային ճանաչում ունեցող «Fira Barcelona» կազմակերպության նախաձեռնությամբ համաժողովի շրջանակներում բացվել է նաև «QITCOM 2019» Մերձավոր Արևելքի ամենամեծ էքսպո ցուցահանդեսը,  որտեղ այս տարի առաջին անգամ Հայաստանը ներկայացված է առանձին տաղավարով։ «QITCOM 2019»-ին  տեխնոլոգիական ոլորտում ամենամեծ արդյունքներ գրանցած 10-ից ավելի ստարտափներ «Հայաստան» միասնական տաղավարով 4 օր շարունակ կներկայացնեն իրենց պրոդուկտները, հայկական տեխնոլոգիական լուծումները, նվաճումներն ու ձեռքբերումները։ 

Նախարար Հակոբ Արշակյանը մասնակցել է ցուցահանդեսի բացման արարողությանը, որին ներկա են եղել նաև Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեն, Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը, մի շարք երկրների  արտաքին գործերի, տեղեկատվության, հաղորդակցության և տեխնոլոգիաների ոլորտների ղեկավարներ, հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի տնօրենների խորհրդի ղեկավարներ։

Հանդիսավոր պայմաններում բացվել է նաև հայկական տաղավարը, որտեղ նախարարը  hյուրընկալել է Նորին գերազանցություններ Քաթարի Էմիր Շեյխ Թամիմ բին Համադ ալ֊ Թանիին և Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեին։ Հակոբ Արշակյանը բարձրաստիճան հյուրերին ներկայացրել  է հայկական տաղավարը և նվիրել հայկական արտադրության «Volterman» խելացի դրամապանակներ, որից հետո շրջել է ցուցահանդես տաղավարներով։

Համաժողովի շրջանակներում նախարար Հակոբ Արշակյանը մասնակցել է նաև Մյունխենյան անվտանգության համաժողովին (MSC) և Կիբերանվտանգության թեմայով կլոր սեղան-քննարկմանը, որտեղ քննարկվել են ազգային և միջազգային մակարդակներում կիբեր տարածքի կառավարման ու անվտանգության բարձրացմանը, համացանցային կառավարման հեռանկարներին  և այլ թեմաներին առնչվող հարցեր: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ (ֆոտո)
Բոլոր միջոցառումների ընթացքում Fastex-ը հասցրել է մեծ ուշադրություն գրավել ինչպես նոր թողարկված, այնպես էլ արդեն հայտնի պրոդուկտներին՝ Fastex Card-ին, Fastex Exchange-ին, Fastex Wallet-ին, ftNFT հարթակին...
ԱՄՆ-ն աճուրդի է հանել Cheyenne գերհամակարգիչը
Գերհամակարգիչն առանցքային դեր է խաղացել կրթության...
Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է  6-րդ Fastex Meetup-ը (ֆոտո)
Ինտերակտիվ և հետաքրքիր հարցուպատասխանի ընթացքում մասնակիցները բացահայտել են արհեստական բանականության հնարավորությունները, ծանոթացել են Dream Factory-ի մի շարք տեխնիկական լուծումներին...
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
Ամենաշատ