News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը եւ Չինաստանը 16-ամսյա առեւտրային պատերազմից հետո իրենց առեւտրային հարաբերությունների ուղղության հարցում փոխըմբռնման են եկել։ Այս մասին Էր Ռիադում «Ապագա ներդրումների նախաձեռնություն» համաժողովի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահի խորհրդական եւ փեսա Ջարեդ Քուշները, հայտնում է Reuters-ը։

Նա նշել է, որ ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը եւ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը Պեկինի հետ «անհավանական գործարք են կնքել»։ «Կարծում եմ, որ մարդիկ հասկանում են նախագահին, որ նա վճռական է, նրանք գիտեն, որ նա պատրաստվում է ընդունել որոշումներ, որոնք ճիշտ է համարում, եւ ես կարծում եմ, որ վերջնական արդյունքում մենք Չինաստանի հետ եկել ենք փոխըմբռնման, թե ուր ենք ուզում գնալ»,- նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ