News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ես որևէ տեղեկություն չունեմ, որ ՀՀ կառավարությունը որևէ ձևով դերակատարություն է Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի շրջանառության մեջ հայտնվելու և ընդունվելու հարցում։ Այս մասին  168.am-ի   հետ զրույցում ասաց «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը։

«Ես որևէ տեղեկություն չունեմ, որ ՀՀ կառավարությունը որևէ ձևով դերակատարություն է ունեցել այս հարցում, ինչը զարմանալի է, քանի որ Հայոց ցեղասպանությունն առնչվում է համայն հայությանը՝ Հայաստանի հայությանն ու սփյուռքահայությանը, բայց երկար տարիներ Հայաստանի կառավարությունը չի մասնակցել, չի առնչվել լոբբիստական աշխատանքներին, ինչը թուրքերը միշտ արել են ԱՄՆ-ում:

Թուրքիայի դեսպանն անձնապես շատ ակտիվ է եղել, երեկ ևս մի նամակ գրեց Ներկայացուցիչների պալատի անդամներին՝ խորհուրդ տալով չքվեարկել այս բանաձևի օգտին: Անցյալում ևս թուրք դեսպանները, թուրքական լոբբիստական կազմակերպությունները պայքարել են նմանատիպ բանաձևի դեմ, նույնիսկ ժամանակ առ ժամանակ Թուրքիայից եկել են խորհրդարանի անդամներ՝ մեծ պատվիրակությամբ ,և մասնակցել են Կոնգրեսի ժողովներին, նույնիսկ ելույթ են ունեցել, բայց Հայաստանի կառավարության կողմից որևէ մեկը չի մասնակցել, որևէ դերակատարություն չի ունեցել:

Ինչ վերաբերում է Սփյուռքին, իրավիճակը հակառակն է: Ամերիկահայությունը շատ մեծ խանդավառությամբ մասնակցել է՝ նամակներ ուղարկելով Կոնգրեսի անդամներին, այցելելով նրանց, ԱՄՆ երկու գլխավոր հայկական կազմակերպությունները՝ Հայ Դատի հանձնախումբն ու Հայկական համագումարը, շաբաթներ ի վեր աշխատել են, լոբբի են արել, փաստաթղթեր են տվել, համոզել, հանդիպել, կոնգրեսմենների դռներն են թակել, որպեսզի այս բանաձևն անցնի: Այսինքն՝ բավականին շատ աշխատանք է տարվել: Այնպես չէ, որ Կոնգրեսն ինքնուրույն է այս բանը որոշել: Եթե միայն Կոնգրեսին թողնեինք, նրանք միայն պատժամիջոցների օրենքը կվավերացնեին և վերջ, Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևով չէին զբաղվի, եթե չլիներ հայկական աշխույժ համայնքը»,– ասել է նա:

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխություններից հետո հայ-ամերիկյան օրակարգում փոփոխություններին՝ Հարութ Սասունյանն ասել է.

«Իրականում ես շատ մեծ փոփոխություն չեմ տեսնում: Սկզբում, երբ հեղափոխություն տեղի ունեցավ, ամերիկացիները դրական արտահայտվեցին այդ փոփոխությունների մասին, բայց ավելի հեռու չգնացին և առանձնահատուկ քայլերի չդիմեցին: Գրեթե նույն տեղում ենք, ինչ անցյալում, բացի մի քանի քաղաքավարության խոսքերից, որ Հայաստանի մասին ասացին ԱՄՆ որոշ գործիչներ...Վստահ եմ, որ Հայաստանի ԱԳ նախարարն ակտիվ է այդ կապերը հաստատելու մեջ և փորձում է ամեն ինչ անել, որ ակտիվանան հայ-ամերիկյան կապերը: Փորձում են, որ Թրամփը հանդիպի վարչապետ Փաշինյանի հետ, բայց խնդիրն առավելապես ԱՄՆ-ի հետ կապ ունի: ԱՄՆ-ի համար վերջին ժամանակաշրջանում Հայաստանն այդքան էլ կարևոր երկիր չէ, որովհետև ԱՄՆ-ը և հատկապես՝ Սպիտակ տունը, մեծ աշխարհաքաղաքական հարցեր ունեն՝ Սիրիա, Իրաք, Իրան, Ռուսաստան, Չինաստան, Վենեսուելա: Սրանք մեծ հարցեր են: ԱՄՆ-ը այնքան զբաղված է, որ Հայաստանի համար ժամանակ չկա, բայց կարևորվում է ԼՂ հակամարտության գոտում խաղաղ իրավիճակը, ԱՄՆ-ը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր է և ջանքեր է ներդնում պատերազմի չվերսկսման համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ