News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ScaleUp ինովացիոն ֆորումը միայն առաջին քայլն է, այն շարունակություն կունենա ամենատարբեր ոլորտներում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ամերիաբանկ»-ի թվային բանկինգի ծառայության ղեկավար Գրիգոր Դավթյանը:

Նրա խոսքով՝ ֆորումի հիմնական նպատակը համագործակցության համար հարթակ ստեղծելն է: Դավթյանը նշեց, որ ֆորումը կազմակերպելիս հաջողվել է մեկ հարկի տակ հավաքել տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռուստահաղորդակցության եւ ֆինանսների ոլորտներում հայ մասնագետներին, ֆինանսիստներին, Հայաստան հրավիրված մասնագետներին այնպիսի առաջատար ընկերություններից, ինչպիսիք են՝ Amazon Web services – AWS, VISA, Middleware, Mambu, SoftProm:

«Դա ծանոթանալու, կապեր հաստատելու, գաղափարներով փոխանակվելու, ինչպես նաեւ նոր ծրագրեր սկսելու հնարավորություն է: Այս ֆորումը միայն առաջին քայլն է, այն շարունակություն կունենա ամենատարբեր ոլորտներում»,- նշեց Դավթյանը՝ տեղեկացնելով, որ Հայաստան ժամանած հյուրերն իրենց հետ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նորագույն մշակումներ են բերել եւ պատրաստ են դրանցով կիսվել: Խոսելով AWS-ի հետ «Ամերիաբանկ»-ի համագործակցության մասին՝ Դավթյանը նշեց, որ այժմ բանկը Amazon-ի հետ ընթացիկ մի քանի նախագիծ ունի, որոնք ուղղված են բանկի կողմից տրամադրվող ծառայությունների որակի բարձրացմանը: «Մեր համագործակցության արդյունքները մշտական կլինեն»,- հայտարարեց նա: Իր հերթին, Mambu ընկերության տեխնոլոգիաների գծով տնօրեն Բեն Գոլդինը նշեց, որ ֆորումը հիանալի հնարավորություն է՝ կիսվելու նորարարական տեխնոլոգիաների ոլորտում փորձով եւ գիտելիքներով:

Գոլդինը նշեց, որ տարբեր երկրներում նորարարական տեխնոլոգիաների զարգացման տարբեր տեմպ է գրանցվում, այդ պատճառով հետաքրքիր է հավաքվել եւ ծանոթանալ համապատասխան ձեռքբերումներին: TNG technology consulting ընկերության ամպային լուծումների ղեկավար Օլեքսանդր Յենան նշեց, որ այդ ոլորտում ամպային տեխնոլոգիաներն ու ու նորարարություններն այդքան զարգացած չեն Հայաստանում, սակայն երկիրը մեծ պոտենցիալ ունի: Նա նշեց, որ փորձով եւ ձեռքբերումներով կիսվելը լավ հնարավորություն է ոլորտի զարգացման համար: «Վստահ եմ՝ ֆորումը դրա համար կտրամադրի ամենալայն հնարավորությունները»,- եզրափակեց նա: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավել երեխա, սոցիալապես խիստ անապահով են, ընտանիքներից շատերն էլ զոհեր ունեն...
Յունիբանկը 4,1 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը (ֆոտո)
Տարվա ընթացքում Յունիբանկը  մեծ ուշադրություն է հատկացրել  նաև բիզնեսի կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը...
Բիզնեսի վերաֆինանսավորման հատուկ առաջարկ՝ Բիբլոս Բանկ Արմենիայից
Ֆինանսավորումը և արտոնությունները տրամադրվում են թե՛ գրավով, թե՛ անգրավ վարկերը Բիբլոս Բանկ Արմենիա տեղափոխելիս...
Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր
ՀՀ դրամով առաջին թողարկման պայմաններին սպասեք շուտով...
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին
Հաճախորդները կարող են 20 մլն ՀՀ դրամից սկսած և առավելագույնը 1 մլրդ ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ կազմող իրենց բիզնես վարկերը տեղափոխել...
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Հայտի ուսումնասիրման և վարկի տրամադրման վճար նախատեսված չէ...
Ամենաշատ