News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կայացել է Պարենային ապահովության եվրասիական 4-րդ գիտաժողովը, որին մասնակցել են 22 երկրների ներկայացուցիչներ, հնչել են շուրջ 70 զեկուցումներ ու հոդվածներ:

Միջոցառման բացման նիստում, որը վարել է Պարենային ապահովության եվրասիական կենտրոնի տնօրեն Սերգեյ Շոբան, նշվել է, որ 2019թ. հոկտեմբերի 29-ից 31-ն անցկացվող գիտաժողովի նպատակն է տարածաշրջանային եւ միջազգային կազմակերպությունների, գիտակրթական կառույցների եւ կառավարությունների համար ապահովել համապատասխան հարթակ եվրասիական երկրների պարենային ապահովությանն առնչվող տարաբնույթ մտահոգություններին արձագանքելու նպատակով:

Թվային գյուղատնտեսություն, կլիմայափոխություն, բնական պաշարների կառավարում, բարձրարժեք գյուղմթերքի արտադրություն եւ հարակայուն գյուղատնտեսական գործելակերպ. սրանք են հիմնական թեմաները, որոնց շուրջ ծավալվում են Եվրասիական տարբեր երկրների պատվիրակների քննարկումները:

Խորհրդաժողովի առաջին օրվա լիագումար նիստում, որը վարում էր Համաշխարհային բանկի գյուղատնտեսության գծով ավագ տնտեսագետ, ՀԱԱՀ շրջանավարտ Արտավազդ Հակոբյանը, քննության առնվեցին այնպիսի հարցեր, ինչպիսիք են պարենային եւ սննդառության ապահովության գործում առկա համաշխարհային միտումները, թաքնված սովը, ագրոարդյունաբերական ինտեգրումը, դպրոցական սնունդը, թվային գյուղատնտեսությունը, կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունությունը:

Պարենային ապահովության ոլորտում առկա լուրջ մարտահրավերների, մասնավորապես՝ հիմնական սննդամթերքների գծով երկրի ինքնաբավության ցածր մակարդակի եւ առկա որոշ լավատեսական նախահիմքերի առնչությամբ ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Արտակ Քամալյանը նշել է, որ նախարարությունը որդեգրել է ոլորտում առավելագույն հարմարավետ ներդրումային միջավայր ստեղծելու քաղաքականություն: Մշակվել են տասնյակ միջոցառումներ գյուղատնտեսական արդիական ենթակառույցների ստեղծման ուղղությամբ: «Սակայն ոչ մի որոշում չի կատարվի, եթե մենք էականորեն չբարձրացնենք գյուղատնտեսական կրթության որակը: Այս առումով ողջունում եմ Ագրարային համալսարանի ռեկտորին եւ իր թիմին, որոնք մեկ տարուց մի փոքր ավելի ժամանակաշրջանում մեծ հաջողությունների են հասել ագրարային կրթության որակի բարձրացման ուղղությամբ»:

Ներկայացնելով աշխարհում առկա սովի եւ թերսնման վերաբերյալ մի շարք անհանգստացնող տվյալներ՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը խոսել է այն մասին, որ 2030թ. համար ՄԱԿ-ի նախանշած կայուն զարգացման երկրորդ նպատակին՝ «զրո սով» բնագծին հասնելն առասպել կլինի, եթե լուծումները չփնտրենք կրթության ոլորտում, ընդ որում՝ խոսքը հարատեւ կրթության ու վերապատրաստման մասին է:

Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, խորհրդաժողովում զուգահեռաբար ընթացել է երեք նիստ՝

«Եվրասիական տնտեսական միությունում օրգանական գյուղատնտեսության զարգացումը եւ շուկայի կարգավորումը»,

«Պարենային ապահովությունը Եվրասիայում. 2019թ.-ի իրական դեպքերի ուսումնասիրություն»,

«Գյուղատնտեսության զարգացումը եւ պարենային ապահովությունը Եվրասիայում» թեմաներով:

Իսկ արդեն այսօր խորհրդաժողովի մասնակցիների համար կկազմակերպվեն շրջագայություններ ագրոբիզնեսի առաջատար ձեռնարկություններ եւ օրգանական տնտեսություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել են հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները
Հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման...
Գնել Սանոսյանը և Բրազիլիայի դեսպանը քննարկել են էներգետիկ ոլորտին առնչվող հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կիրականացվի գոյություն…
Ինչպես ներկայացնել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր
Ի դեպ, հայտարարագրման գործընթացը հետագայում հեշտացնելու համար...
Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է՝ Արարատի մարզ՝ 1 ծրագրի համար առաջարկվում է վճարել 55,7 միլիոն դդրամ, Արմավիրի մարզ՝ 3 ծրագրի համար...
Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման հարցերով միջազգային կենտրոն կստեղծվի. ՀՀ-ն միացել է համաձայնագրին
Համաձայնագիրը նախատեսում է Հանցավոր եղանակով ստացված եկամուտների…
Ամենաշատ