News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ առաջատար սենատորները կոչ են արել Ներկայացուցիչների պալատից հետո բանաձեւ ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին:

Սենատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չաք Շումերը կոչ է արել անհապաղ քննարկել եւ բանաձեւ ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, փոխանցում է Washington Post-ը:

«Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին, ես դրան վաղուց եմ հավատում. թուրքերին հաճո չէ դա լսելը, որովհետեւ ճշմարտությունը ցավեցնում է: Եթե մենք աջակցում ենք մի ցեղասպանության ճանաչմանը, ապա նշանակում է, որ աջակցում ենք ցանկացած ուրիշ ցեղասպանությանը»,- լրագրողների հետ զրույցում նշել է սենատորը:

Նշենք, որ հոկտեմբերի 30-ին Մերիլենդ նահանգից հայ դեմոկրատ սենատոր Քրիս Վան Հոլլենը նույնպես կոչ էր արել ընդունել Սենատի բանաձեւ:

«Երեկ երեկոյան Ներկայացուցիչների պալատը ձայների գերակշիռ մեծամասնությամբ բանաձեւ է ընդունել Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի Ցեղասպանության ճանաչման մասին: Ժամանակն է, որ Սենատը եւս կատարի դա: Պատմության ճանաչումը դրա կրկնության կանխարգելման առաջին քայլն է»,- Twitter-ում նշել է Քրիս Վան Հոլլենը: 

Հավելենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի հեղինակներն են Ադամ Շիֆը եւ Գուս Բիլիրակիսը: Սենատորներ Ռոբերտ Մենենդեսը եւ Թեդ Քրուզը ղեկավարել են Սենատում բանաձեւի տարբերակը: Այս պահին բանաձեւն ունի 20 համահեղինակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ