News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

2020 թվականին «Քայլ դեպի տուն» ծրագրի իրականացումը շարունակելու համար Հայաստանի վարչապետին առընթեր Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի աշխատակազմին նախատեսվում է հատկացնել մոտ 140 մլն դրամ: Հոկտեմբերի 31-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ այս մասին ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Ըստ նրա՝ ծրագրի նպատակն է նպաստել հայության պահպանմանն ու համախմբվածությանը: «Մենք նախատեսում ենք մեզ մոտ ընդունել 13-ից մինչեւ 22 տարեկան 800  մարդու: Նրանք Հայաստանին կծանոթանան բազմակողմանիորեն, կտեղեկանան մեզ մոտ առկա հնարավորություններին, կբարելավեն իրենց հայերենը եւ այլն»,- պարզաբանեց Սինանյանը՝ հավելելով, որ իրենք նախատեսում են պահպանել ճամբարի ձեւաչափը, ինչը երիտասարդներին թույլ կտա շփվել բնության պայմաններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ