Ուրբաթ՝ նոյեմբերի 1-ին, սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները:
WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսներն աճել են 0,42 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 54,41 դոլար:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ դեկտեմբերյան մատակարարումներով աճել են 0,15 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 59,71 դոլարի: