News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը միեւնույն ժամանակ կլինի ճանաչումն այն փաստի, որ այդ երկիրը հանդուրժող պետություն դառնալու ճանապարհին է: Այս մասին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ասել է ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականի լրագրող Ռոժեր Կոհենին տված հարցազրույցում:

«Ճանաչումն այն փաստի, որ ինչ-որ բան սխալ ես արել հասարակ կյանքում, ընտանիքում, ընկերների հետ հարաբերություններում, ուժ է: Դա թուլության նշան չի կարող համարվել»,- նշել է Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանությանն ու այս հարցում Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրող Ռոժեր Կոհենը The New York Times-ում ստվարածավալ հոդված է հրապարակել, որում անդրադարձել է նաեւ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման փաստին:

«Հայաստանի բոլոր գրասենյակներում կարող ես տեսնել Արարատ սարի նկարները: Սարը, որն այժմ գտնվում է Թուրքիայում, խորհրդանիշն է հայերի կարոտի, հպարտության, վերադարձի հույսի եւ Հայոց ցեղասպանության, որը սկսվեց 1915 թվականին, Օսմանյան կայսրությունում սպանվեցին ավելի քան մեկ միլիոն հայեր: Այս շաբաթ Ներկայացուցիչների պալատը, անտեսելով թուրքական նախազգուշացումները, ընդունեց այդ ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ: Նախագահ Բարաք Օբաման այդպես էլ չճանաչեց այն, թեպետ 2008 թվականին որպես նախագահի թեկնածու խոստացել էր: Ռեալպոլիտիկը հաղթեց նրա սկզբունքներին»,- գրում է Կոհենը:

Հոդվածագիրն անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության առաջացման պատմությանը՝ արձանագրելով, որ այսօր Հայաստանը փակ սահմաններ ունի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ եւ բաց են միայն Վրաստանի եւ Իրանի հետ սահմանները: «Այդուհանդերձ, ես հայերին տեսա անկոտրում ոգով: Ի՞նչ նշանակություն կարող են այսօր ունենալ ֆիզիկական սահմանները: Հայաստանի շուրջ երեք միլիոն քաղաքացիները մշտական կապի մեջ են Սփյուռքի մի քանի անգամ ավելի հայերի հետ, ովքեր մշտապես գումարներ են ուղարկում հայրենիք: Ունենալով ուժեղ տեխնիկական սեկտոր՝ Հայաստանն իրեն համարում է ստարտափ երկիր: Երկրի հայացքն ավելի շատ ուղղված է ապագային, այլ ոչ թե անցյալին:

Երկրում 2018 թվականին իրականացված հեղափոխությունը, որի ժամանակ ոչ մի կաթիլ արյուն չթափվեց, դրախտ չբերեց, սակայն այն վերացրեց ֆատալիզմը: Մարդիկ զգում են, որ ունեն ազատություն անելու այն, ինչ ցանկանում են»,- գրում է հեղինակը՝ նշելով, որ Հայաստանում շաբաթներ շարունակ տեղի ունեցած բողոքի ցույցերի նման Բեյրութում, Բաղդադում եւ Սանտյագոյում եւս վերջին շաբաթների ընթացքում ցույցեր սկսվեցին, որոնց հետեւանքով ցնցվեցին կառավարությունների հիմքերը, իսկ որոշ դեպքերում հրաժարականների պատճառ դարձան:

«Բեռլինյան պատը քանդած ոգին շարունակում է ապրել» խորագիրը կրող հոդվածի հեղինակը Հայաստանի նախագահի հետ զրույցում անդրադարձել է ողջ աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների ալիքին: Խոսելով թեմայի մասին՝ Արմեն Սարգսյանը նշել է, որ հին համակարգերը մեր օրերում այլեւս չեն աշխատելու: «Մենք ապրում ենք քվանտային աշխարհում, քանի որ մեր կյանքի ավելի քան կեսն արդեն վիրտուալ է»,- ասել է նախագահը՝ Հայաստանն անվանելով աշխարհի «առաջին լաբորատորիաներից մեկը», որը փնտրելու է «վարքագծի նոր կանոններն» այն աշխարհի համար, որտեղ ամեն անհատ ունի ձայն, որը «կարող է լսելի դարձնել ամեն օր»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ