News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 15
USD
477.51
EUR
525.36
RUB
7.45
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


Երկու ջրարջ աննկատ մտել է Արքանզասի պետական համալսարանի գրադարանի երրորդ հարկ։ Այնտեղ դարակների արանքում զբոսնող փափկապոչ գազանիկներին հայտնաբերել է կից գտնվող դպրոցի մաթեմատիկայի կրկնուսույցը, տեղեկացնում է Nat- geo-ն։

Դպրոցների հետ կապերի գծով պաշտոնյա Բիլ Սմիթը տեղեկացրել է, որ կենդանիներին զգուշությամբ բռնել եւ անյուհետեւ բաց են թողել։ Նա ենթադրում է, որ ջրարջերը փորձել են անձրեւից պաշտպանվել գրադարանում։

«Մեր շրջանում հորդառատ անձրեւներ են, իսկ գրադարանի կողքին գետակներ են եւ անտառ։ Գուցե բարձրացած ջուրը ստիպել է ջրարջերին հեռանալ իրենց համար սովորական վայրի պայմաններից։ Իսկ գուցե այս պարագայում նրանք ոչ միայն ավելի բարձր տեղ են փնտրել, այլ նաեւ բարձրագույն կրթություն»,- կատակել է Սմիթը։

Գրադարանի ներկայացուցիչների խոսքով՝ ջրարջերը (որոնք հայտնի են ամեն տեղ անկարգություն հաստատելու իրենց տաղանդով) չեն հասցրել որեւէ վնաս հասցնել գրադարանի գույքին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ