News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հասարակությանը հուզում են մաքսային ձեւակերպումներում փոփոխությունները, որոնք ուժի մեջ կմտնեն 2020-ի հունվարի 1-ից: Այս մասին նոյեմբերի 4-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2020-ի պետբյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Գեւորգյանը՝ դիմելով ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին:

Նա խնդրեց բյուջեի հնարավոր կորուստների մասին թվային տվյալներ ներկայացնել: Ի պատասխան՝ Անանյանն ասաց, որ 3 օր առաջ Գյումրիում 460 ավտոմեքենա է մաքսազերծվել, Նորագավիթում՝ 410: «Հոկտեմբերի 14-ից մեր որոշ ֆունկցիաներ տեղափոխել ենք Գյումրի, եւ այդ պահից սկսած մաքսազերծվել է մոտ 800 ավտոմեքենա: Այդ ժամանակ Գյումրիում մաքսազերծվել էր ընդամենը 40-50 ավտոմեքենա: Այսինքն, ողջ բեռը դրված էր Նորագավիթի ավտոմաքսատան ուսերին: Այժմ Գյումրիում ծավալները մեծացել են: Ընդհանուր առմամբ, օրական գրեթե 1000 ավտոմեքենա է մաքսազերծվում: Իմ կարծիքով, դրանից ելնելով, 2020-ի հունվարի 1-ից, երբ ուժի մեջ կմտնի ԵԱՏՄ օրենսդրությունը, մեր պետբյուջեի եկամուտները կնվազեն 50-55 մլրդ դրամով»,- հայտարարեց Անանյանը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ