News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 6-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն Ուկրաինայի ԱԳ նախարար Վլադիմիր Պրիստայկոյի հետ միասին մասնակցել է Շվեդիայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում Արեւելյան գործընկերության տասնամյակին նվիրված դասախոսությանը «Զրույց Հայաստանի եւ Ուկրաինայի ԱԳ նախարարների հետ» խորագրի ներքո:

Իր խոսքում ԱԳ նախարարը համապարփակ ներկայացրեց Արեւելյան գործընկերության շրջանակներում ԵՄ հետ Հայաստանի համագործակցությունը, Հայաստանում ծավալվող ժողովրդավարական բարեփոխումները, երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունները:

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը՝ նախարար Մնացականյանը, մասնավորապես, նշեց, որ անցյալ տարվա ընտրություններում հանրության կողմից ստացված լայն մանդատը նաեւ վստահություն է եւ մեծ պատասխանատվություն կառավարության համար՝ հասցեագրելու այդ մանդատի հիմքում ընկած առաջնահերթությունները.

«Առաջին ամիսների ընթացքում կառավարությունը հիմնականում կենտրոնացած էր այդ մանդատի հիմքում ընկած ամենաանմիջական պահանջները հասցեագրելու վրա. այն է՝ կոռուպցիայի դեմ պայքարը, տնտեսական-հասարական կյանքում հավասար հնարավորությունների ապահովումը, արդարադատության ամրապնդումը, ընտրությունների անցկացումը:

Միաժամանակ  քաղաքական կամքի դրսեւորմամբ ի ցույց դրվեց կոռուպցիայի դեմ պայքարելու, ինչպես նաեւ հանրության եւ քաղաքական ուժերի համար ընդունելի ընտրություններ կազմակերպելու կարողությունը: Սակայն դա բավարար չէ, դա միայն սկիզբն է՝ առաջին քայլը: Քանի որ ամենակարեւոր մարտահրավերը եւ ամենակարեւոր նպատակն այդ պետության կառուցվածքային կարողությունների ամրապնդումն է այնպես, որ անկախ քաղաքական կամքի առկայությունից, հանրային կառույցներն ունենան կարողություն պահպանելու այն մոդելը, որը հիմնված է ժողովրդավարության, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի, իրավունքի գերակայության վրա: Եվ այսօր Հայաստանում տեղի է ունենում հենց այս գործընթացը»:

Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների եւ տարբեր գործընկերների հետ առկա համագործակցության համատեքստում նախարար Մնացականյանը նշեց.

«Մեր արտաքին քաղաքականությունը կառուցված է շատ հետեւողական կերպով՝ ապահովելու մեր ազգային անվտանգության ճարտարապետության ամրապնդումը: Դրա էությունը բացատրելու համար՝ նշեմ, որ մենք ունենք անվտանգության երկու հիմնարար մարտահրավեր: Դրանցից մեկը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի չկարգավորված լինելն է, իսկ մյուսը՝ Թուրքիայի սպառնալիքը: Թուրքիայի հետ հարաբերությունների բացակայությունը, Թուրքիայի դեպքում արդարության շարունակական ժխտումը, Ցյուրիխյան արձանագրությունների մերժումը, ի լրումն նաեւ մի շարք այլ գործոնների, լուրջ վտանգ են ներկայացնում Հայաստանի համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ