News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Միխայիլ Բաչարնիկովին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան ընդունել է փոխնախարար Խալաֆ Խալաֆովը։ Այս մասին հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով ԱՀ ԱԳՆ մամուլի ծառայությանը։

Տեղեկատվության համաձայն, ՌԴ դեսպանին Ադրբեջանի կողմից հանձնվել է բողոքի նոտա՝ կապված Ռուսաստան Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակության այցի հետ։

Դեսպան Բոչարնիկովը նշել է, որ հակամարտության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը լավ հայտնի է եւ անփոփոխ, իսկ ՌԴ տարածք ցանկացած չճանաչված սուբյեկտների «ներկայացուցիչների» այցը չի արտացոլում երկրի պաշտոնական դիրքորոշումը։ Նա նաեւ հայտնել է, որ ՌԴ ԱԳՆ-ին կզեկուցի ադրբեջանական կողմի բողոքի մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ