News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Կիպրոսը սկսել է 26 մարդու քաղաքացիությունից զրկելու գործընթացը, որ ստացել էին «անձնագրեր ներդրումների դիմաց» սխեմայով՝ խոստովանելով, որ այն արատներ ունի։

Հոկտեմբերին Reuters-ը հրապարակել էր հետաքննությունն այդ սխեմայի եւ նրա շահառուների մասին, որոնց թվում էին Կամբոջայի ոստիկանապետն ու ֆինանսների նախարարը։

«Այսօր Նախարարների խորհուրդը հաստատեց կառավարության կամքը՝ խստորեն հետեւել Կիպրոսում ներդրումային ծրագրի պայմաններին»,- լրագրողներին ասել է Կիպրոսի ներքին գործերի նախարար Կոնստանտինոս Պետրիդեսը կառավարության նիստից հետո։ Նա չի նշել անձանց եւ նրանց ազգային պատկանելությունը, որոնք կզրկվեն քաղաքացիությունից։ Բայց կիպրոսյան աղբյուրները տեղեկացրել են, որ այդ խմբի մեջ են մտնում վեց ռուսաստանցի, ութ կամբոջացի, Չինաստանի հինգ քաղաքացի, երկու քենիացի, մեկ մալայզիացի եւ մեկ իրանցի։

2013 թվականից Կիպրոսում գործում է քաղաքացիություն ստանալու ծրագիր ներդրումների դիմաց, որի համաձայն՝ 2 մլն եվրոյից ոչ պակաս ներդրումների դեպքում կարելի է ստանալ կիպրոսյան անձնագիր։

Իշխանություններն ասում են, որ ծրագիրը մի քանի անգամ փոփոխվել է եւ վերանայվել 2019 թվականի փետրվարին։

Սխեմայի ստեղծման պահից անցած հինգ տարիների ընթացքում Կիպրոսի կառավարությունը հավանություն է տվել քաղաքացիություն ստանալու 1864 հայտի։ Ընտանիքի անդամների հաշվառմամբ այդ թիվը գերազանցել է 3200-ը, իսկ այսօրվա դրությամբ մոտենում է 4000-ի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ