News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 20
USD
476.98
EUR
527.68
RUB
7.46
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Աշխատանքային այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոյեմբերի 6-ին Պեկինում հանդիպել է «Հուավեյ» ընկերության փոխնախագահ Ճաո Սիաոբինին:

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Հայաստանի գիտատեխնոլոգիական էկոհամակարգի  ներուժը  և առանձնահատկությունները, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ներդրումներ կատարելու հնարավորությունները:

«Հուավեյ»-ի փոխնախագահն անդրադարձել է ընկերության զարգացման հիմնական ուղղություններին, այդ թվում` սարքավորումների արտադրությանը և գիտահետազոտական գործունեությանը:

Կողմերը քննարկել են Հայաստանի տնտեսական առաջխաղացման, բարձր տեխնոլոգիական ոլորտի և արևային էներգետիկայի զարգացման հեռանկարները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել  ուսումնասիրել համագործակցության հետագա հնարավորությունները, այդ թվում` հետազոտությունների ու մշակումների ոլորտում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայ մասնագետներն ու ուսանողները «Global IT Award» մրցանակի դափնեկիրներից վատը չեն. նախարար
Դափնեկիրները երկրի յուրահատուկ դեսպաններ են, որոնք իրենց գործընկերների միջոցով տեղեկություններ են տարածում պետության ներուժի մասին…
2020 թվականին Հայաստանում 2 դրամաշնորհային նախագծերի իրականացման համար կհատկացվի 2 մլրդ դրամ. նախարար
Ծրագիրը բաղկացած է 2 փաթեթից, եւ դրանցից մեկով 90 շահառուներից յուրաքանչյուրին կհատկացվի մինչեւ 10 հազար դոլար դրամաշնորհ…
«Global IT Award» միջազգային մրցանակաբաշխության հաղթողը դեկտեմբերի 3-ին կժամանի Հայաստան
Մուսայելյանը նկատեց, որ մրցանակաբաշխության առաջին տարիներին կարեւոր էր հեղինակավոր մարդկանց ներգրավումը...
«Global IT Award» միջազգային մրցանակաբաշխության հաղթող է դարձել ճապոնացի գիտնական Տակեո Կանադեն
Նա «Origami World» տեսության հեղինակն է…
Telegram-ը նորությունների ագրեգատի ստեղծման մրցույթ է հայտարարել
Մրցույթի այս փուլի հաղթողները կստանան 100 հազար ԱՄՆ դոլար եւ կանցնեն հաջորդ փուլ․․․
Facebook-ի եւ Instagram-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել
Առավել հաճախ խափանումներից գանգատվում են ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Բրազիլիայի օգտատերերը…