News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 15
USD
477.51
EUR
525.36
RUB
7.45
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Ceramisia նորաբաց գործարանում մասնագետների սուր պակաս է զգացվում։ Դա կապված է այն բանի հետ, որ որակյալ կադրերը ժամանակին հեռացել են երկրից։ Հիմա գործարանում աշխատում է 35 մարդ, նախատեսվում է աշխատակիցների թիվը հասցնել 1000 մարդու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նոյեմբերի 7-ին ասաց «Multi Group» կոնցեռնի ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

Նա ավելացրեց, որ նրանք, ովքեր կցանկանան աշխատել գործարանում, հնարավորություն կունենան վերապատրաստվել Իտալիայում եւ անցնել աշխատանքի։

«Աշխատավարձը տատանվում է 150 հազարից մինչեւ 500 հազարի սահմաններում՝ կախված աշխատակցի աշխատանքի արտադրողականությունից»,- նշել է Ծառուկյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին տեղի է ունեցել «Ceramisia» գործարանի բացման արարողությունը։

Գործարանը կառուցվել է «Multi Group» կոնցեռնի եւ իտալական կավե սպասք արտադրող «Italian Stoneware» հոլդինգի համատեղ ներդրումային նախագծի շրջանակում:  Նախնական ներդրումները կկազմեն 30 մլն եվրո։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել