News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եթե Աստված մի արասցե, այս իշխանությունները չհաջողեն, ես կարծում եմ, որ մեղավորներին պետք է փնտրել ոչ թե բացահայտ քննադատություն ասողների, այլ Փաշինյանի մերձավոր շրջապատի եւ կադրային ռեսուրսի մեջ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 7-ին, Հանրային խորհրդի նիստի ժամանակ հայտարարեց Հանրային խորհրդի անդամ, ԵՊՀ դոցենք Հովհաննես Հովհաննիսյանը:

ՀԽ անդամ, հրապարակախոս Արծրուն Պեպանյանն էլ նշեց. «Երբ մենք նայում ենք մեր ԱԺ-ի, կառավարության, կառավարման փորձը, տնտեսական, քաղաքական միտքը որ չափով են ներառված, տեսնում ենք, որ խնդիրներ կան: Անգամ այն աստիճան, որ պետք է տագնապ հնչեցնել: Բանն այն է, որ այդպիսի միտք ունեցող մարդիկ այստեղ հավաքված են, եւ փոխանակ ասեն՝  ինչ լավ է, որ մի տեղում հավաքված եք, ասում են՝ դուք անիմաստ կառույց եք»:

Նա ընդգծեց, որ Հանրային խորհուրդը ընդդիմադիր կառույց չէ. «Եթե կուզեք իմանաք, իշխանություններն են դեմ Հանրային խորհրդին՝ Վազգեն Մանուկյանի դեմ արշավը նայեք, ԱԺ-ից հնչող տեսակետները նայեք»,-ասաց Պեպանյանը:

Նա ընդգծեց, որ եթե չկարողանան հարթել հարաբերություններն իշխանությունների հետ, ապա իրենք կարող են նպաստել հասարակության ակտիվացմանը. «Իսկ եթե դա էլ չի ստացվում, առաջարկում եմ դուրս գալ, ստեղծել մի այլ հարթակ եւ փորձել ազգին օգտակար լինել»:

Տպել
Ամենաշատ