News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Բոլիվիայի ոչ մեծ քաղաքի ղեկավարը հարձակման է ենթարկվել ընդդիմադիր ցուցարարների կողմից։ Նրան բոբիկ քարշ են տվել փողոցներով, վրան ներկ են լցրել եւ բռնությամբ կտրել են մազերը, հայտնում է BBC-ն։

Իշխող «Մաս» կուսակցությունից քաղաքապետ Պատրիցիա Արսը մի քանի ժամ անց ոստիկանությանն է հանձնվել։

Սա վերջին միջադեպն է նախագահական ընտրություններից հետո իշխանության ներկայացուցիչների եւ նրանց հակառակորդների միջեւ դաժան բախումների շարքից։

Հակակառավարական ցուցարարների խումբը Բոլիվիայի կենտրոնական Կոչաբամբա քաղաքում արգելափակել է Վինտո կամուրջը։

Գործող նախագահ Էվո Մորալեսի կողմնակիցների հետ բախումների հետեւանքով երկու ցուցարարների մահվան լուրի տարածվելուց հետո զայրացած ամբոխը ուղեւորվել է դեպի քաղաքապետարան։

Ցուցարարները քաղաքապետ Արսին մեղադրել են այն բանում, որ նա նախագահի կողմնակիցներին ստիպել է ճեղքել իրենց տեղադրած արգելապատնեշները։

Դիմակավորված տղամարդիկ «մարդասպան, մարդասպան» գոչյուններով քաղաքապետին բոբիկ քարշ են տվել կամրջի մոտ։ Այնտեղ նրան ստիպել են ծնկի գալ, կտրել են մազերը եւ վրան կարմիր ներկ են լցրել։ Նրանք նաեւ ստիպել են, որ Արը հրաժարականի դիմում ստորագրի։

Վերջիվերջո Արսը հանձնվել է ոստիկանությանը, որը նրան տարել է տեղի բժշկական կենտրոն։ Նրա աշխատասենյակն այրել են, իսկ քաղաքապետարանի լուսամուտները՝ կոտրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ