News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սկանդալային գրքում, որի հեղինակն անունը չի նշել եւ ներկայացել է որպես «բարձրաստիճան պաշտոնյա ԱՄՆ նախագահի աշխատակազմում», Դոնալդ Թրամփը նկարագրված է որպես անկայուն, ոչ բանիմաց եւ անպետք գլխավոր հրամանատար, տեղեկացնում է The Washington Post-ը։

Գիրքը ներկայացնում է Թրամփի անդրկուլիսյան ռասիստական եւ կնատյաց հայտարարությունները։ Հեղինակը պնդում է, որ ԱՄՆ նախագահը «ծաղրում է, շփոթվում է, հեշտությամբ բորբոքվում է եւ խնդիրներ ունի ինֆորմացիայի համադրման հետ կապված»։

The Washington Post-ը ձեռք է բերել «Նախազգուշացում» գրքի պատճենը եւ առաջին անգամ տեղեկացրել նրա բովանդակության մասին։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Սթեֆանի Գրիշամն ասել է, որ «գիրքը գրած վախկոտը չի նշել իր անունը, որովհետեւ դա ոչ այլ ինչ է, եթե ոչ սուտ»։ Նրա խոսքով՝ լրագրողները «գիրքը, քանի որ այն կա, պետք է ընկալեն որպես բելետրիստիկայի ստեղծագործություն»։

Գրքում, որը լույս կտեսնի նոյեմբերի 19-ին, հեղինակը հավաստիացնում է, որ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները դիտարկել են հրաժարական տալու հնարավորությունն անցած տարի, բայց հետո որոշել են, որ նման ակտը ավելի շատ վնաս կհասցնի, քան օգուտ։

Երկուշաբթի արդարադատության նախարարությունը նամակ է ուղարկել գրքի հրատարակչին եւ գրողի գրական գործակալությանը, որտեղ հարցեր են տրվում այն մասին, թե խախտվել է արդյոք  որեւէ համաձայնագիր գաղտնիության մասին, եւ խնդրվում է տրամադրել տեղեկատվություն, որը կարող է օգնել բացահայտելու հեղինակի անձը։

Հրատարակիչը՝ Hachette Book Group-ը, պատասխանել է, որ ոչ մի հավելյալ տեղեկություն չի տրամադրի, բացի նրանից, որ հեղինակը «ներկա կամ նախկին բարձրաստիճան պաշտոնյա է»։

«Նախազգուշացումը» գրվել է պաշտոնյայի կողմից, որը գրել է էսսե, որն անցած տարի հրապարակվել է «Նյու Յորք Թայմսում»՝ պնդելով, որ շատ պաշտոնյաներ կառավարությունում ընդդիմացել են Թրամփի «սխալ իմպուլսներին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ