News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 14
USD
477.46
EUR
526.02
RUB
7.42
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Ֆլորիդայի բնակչուհին դաշնային հայց է ներկայացրել՝ հուսալով պահպանել տնային 4 հավերին, որոնք օգնում են հաղթահարել հետտրավմատիկ սթրեսային խանգարումը, հայտնում է FoxNews-ը:

Կարեն Մորիսը պնդում է, որ Լի շրջանի իշխանությունները խախտել են արդար կացարանի մասին դաշնային օրենքը՝ իրեն հրամայելով 30 օրվա ընթացքում հավերին հանել եւ վճարել 285 դոլարի տուգանք: Իշխանությունները հայտարարում են, որ Մորիսը խախտում է գոտիավորման օրենսգիրքը եւ 30-օրյա արտոնյալ շրջանի լրանալուց հետո պետք է հավերին պահելու համար ամեն օր 25 դոլար վճարի:

«Իմ հոգեբույժը նամակ է ներկայացրել, որում պնդում կա, որ հեգեվիճակի հետ կապված խնդիրներ ունեցողներին օգտակար է կենդանիներ պահելը էմոցիոնալ աջակցության համար»,- հայտարարել է կինը:

Մորիսն ասել է, որ հավերը, որոնց նա «աղջիկներ» է անվանում, իրեն էմոցիոնալ աջակցություն են ցուցաբերում, ինչը չեն կարող անել դեղերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել