News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 07
USD
478.03
EUR
530.47
RUB
7.5
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Միացյալ Թագավորությունն աջակցում է Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին՝ ժողովրդավարական եւ կառավարման բարեփոխումների ճանապարհին: Այս մասին Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատան ֆեյսբուքյան էջում իր տեսաուղերձում նշել է Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանը:

Նշենք, որ դեսպան Դեյվիդ Մորանը նոյեմբերի 5-ին ժամանեց Երեւան որպես Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար: Նրա պաշտոնավարումը կշարունակվի մինչեւ տիկին Ջուդիթ Ֆարնուորթի իրավահաջորդի նշանակումը որպես Նորին մեծության դեսպան Հայաստանում:

մորանի տեսաուղերձում ասվում է. «Ես շատ ուրախ եմ լինել հայաստանում եւ անհամբերությամբ սպասում եմ  տեսնելու ձեր գեղեցիկ երկիրն իր հարուստ պատմության ու մշակույթով: Միացյալ Թագավորությունն աջակցում է Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին՝ ժողովրդավարական եւ կառավարման բարեփոխումների ճանապարհին:

Մենք նաեւ ամրապնդում ենք տնտեսական համագործակցությունը, ինչը կնպաստի Հայաստանի կայուն եւ բարեկեցիկ ապագային: Ես ղեկավարելու եմ դեսպանատան եռանդուն թիմի աշխատանքը՝ էլ ավելի խորացնելու մեր բարեկամությունն ու համագործակցությունը: Ակնկալում եմ աշխատել մեր հայ գործընկերների հետ՝ երկկողմ հարաբերություններն ավելի զարգացնելու նպատակով ի շահ հայաստանի եւ Միացյալ Թագավորության ժողովուրդների»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ