News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 14
USD
477.46
EUR
526.02
RUB
7.42
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


Դպրոցում հայոց եկեղեցու պատմություն անցնելու անհրաժեշտություն, կարծում եմ, կա, բայց ոչ այն ծավալեվ, որ ունենք։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

Նա շեշտում է՝ հասկանալի է, որ կրոնը միայն պատմություն չէ․ «Հայոց եկեղեցու պատմության մեջ ունենք հատվածներ, որոնք մենք անցնում ենք հայոց պատմության շրջանակներում։ Այս դասընթացում մենք ունենք պատմական հատված և արժեքային հատված։ Այդ իմաստով ես կարծում եմ, որ պատմական հատվածը տեղավորվում է պատմության մեջ, պետք չէ ավելորդ կրկնություններ անել, արժեքային հատվածը միջին դպրոցում կարելի է 1-2 տարի առանձին անցնել, որտեղ կլինեն ոչ միայն քրիստոնեության մասին, այլ նաև այլ կրոնների մասին գիտելիքներ, նաև կարող է լինել ավագ դպրոցում հումանիտար հոսքերում որպես առանձին առարկա, իսկ բնագիտական հոսքերում՝ որպես ընտրովի առարկա։ Կարծում եմ՝ այս պահին լավագույն լուծումը սա է, որովհետև այդ դասընթացը բավականին երկարատև է՝ սկսվում է 5-րդ դասարանում և շարունակվում մինչև 11-րդ դասարանը»։

Սերոբ Խաչատրյանը շեշտում է՝ «Հայոց պատմություն» առարկան դպրոցից հետո բուհերում նույն ձևով շարունակելը սխալ է․ «Նախարարությունը և բուհերը հատկապես պետք է հետևողական լինեն, որ այն հայոց պատմությունը, որ դասավանդվում է դպրոցում, որակապես այլ ձևով դասավանդվի։ Այստեղ կան որոշակի պլյուսներ՝ օրինակ, ունենք երեխաներ, որոնք դպրոցում լավ չեն սովորել, լավ ուսուցիչ չեն ունեցել, եթե բուհում դասավանդում ես, այս երեխաները կարող են օգտվել։ Հետո կան երեխաներ, որոնց մոտ ավելի ուշ տարիքում է սովորելու հանդեպ սեր առաջանում։ Օրինակ՝ ես ճանաչում եմ երեխաների, որոնք դպրոցում չեն սովորել, բայց բուհում իրենց մոտ հետաքրքրություն է առաջացել հայոց պատմության նկատմամբ։ Քննրակումներ, հանդիպումներ դասախոսների և ուսանողների հետ չեն եղել, արդյոք բուհերում պետք է հայոց լեզու դասավանդել, թե ոչ, պարտադիր պետք է լինի, թե ոչ։ Երբ ստանում եք մի փասատաթուղթ ու տեսնում, որ ձեր առարկան հանված է օրենքից, ավելի արմատական են արձագանքում»։

Կրթության փորձագետ ը շեշտում է՝ երբ կառավարման պրոցեսում մարդկանց չես բացատրում՝ ինչ ես ուզում անել, ինչու ես ուզում անես, ինչ ռիսկեր կան, մարդկանց մոտ կարող են մտահոգություններ առաջանալ։

«Ամբողջ հարցն այն է, որ հիմա երեխաները դարձել են էկրանազգիներ, չեն կարդում, հիմա հիմնականում էկրանից են կարդում, սակայն եթե գիրք չես կարդում, ուղեղը հետ է վարժվում։ Հայերենի վիճակը վատ է նաև, որ գիրք կարդացող չկա, գրող չկա, երեխաները չեն սիրում գրել։ Այստեղ մեղադրել դպրոցներին, բուհերին, կարելի է մասամբ, բայց ո՞րն է ուսուցչի մեղքը, եթե երեխան գիրք չի կարդում, եթե երեխայի ծնողները մինչև 7 տարեկանը երեխայի հետ չեն զբաղվել, հեքիաթ չեն կարդացել, եթե երեխան տեսնում է, որ իր ծնողները գիրք չեն կարդում»։

Նրա խոսքով՝ դասագրքերում էլ խնդիր կա․ «Պատմության դասագրքերում թվերն ու փաստերն են շատ, պատմությունն է քիչ, բայց միայն դա չէ, խնդիրն ավելի խորքային է»։

Խաչատրյանը շեշտում է՝ հենց երեխաները տեսնեն, որ հաջողության կհասնես, եթե պրոֆեսիանալ լինես, գործի գիտակ լինես, կհասկանան, որ հաջողության հասնելու միակ ճանապարհը գիտելիքն է։

Տպել