News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 17
USD
477.57
EUR
526.28
RUB
7.48
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անազնիվ է հանրության հետ եւ կատարում է ոչ պատասխանատու քայլեր։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը։

«Տեսնում եմ, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը գնալով դեպի անդունդն է գլորվում, եւ պետք է մենք բոլոր ուժերը ներդնենք, որ կարողանանք այդ ճանապարհից երկիրը հետ պահել։ Արսեն Թորոսյանը դիմել է դատարան իր պատիվ-արժանապատվության հետ կապված եւ իմ կողմից կատարված երեք հրապարակում է ներկայացվել։ Արսեն Թորոսյանը թող չմտածի, թե ինքը դատի է տալու, փորձելու է լռեցնել, մենք այդ մասին չենք ահազանգելու, դեռ ավելին՝ յուրաքանչյուր քայլը հասանելի է լինելու հանրությանը, բարձրաձայնվելու է եւ կրկնակի առիթ է դառնալու  խնդիրները բարձրաձայնելու համար»,-նշեց նա։

Մարինա Խաչատրյանը հիշեցրեց այն գրառումները, որոնց համար Արսեն Թորոսյանն իրեն դատի է տվել․ «Առաջին գրառումը, որը վիրավորել էր Արսեն Թորոսյանի արժանապատվությանը․ «Երբեմն զարմանում եմ, թե մարդ արարածն ինչ աստիճանի ստորության է ընդունակ։ Երբեմն զարմանում եմ, թե մարդ արարածն ինչ աստիճանի ստորության է ընդունակ։

Խոսքս վերաբերվում է Արսեն Թորոսյանին, ով հանուն միջազգային կառույցում պաշտոնի, հանուն դոլլարների խշխշոցի պատրաստ է հանցագործության։

Ես համոզմունք ունեմ, որ Էդգար Խուրշուդյանի ազատումը պաշտոնից անմիջականորեն կապված է չարաբաստիկ գարդասիլի մասով ապօրինի եւ հանցագործ հրամանի հետ։

Ժամանակի ընթացքում հանցանքի մեջ լողացող պաշտոնյան ի վերջո չի կարողանալու փրկվել հանցագործության ճահճից, իսկ ճակատին կրելու է հանցագործի պիտակը։ Մի վնասիր»։

Իրեն վիրավորել է ստորությունը բառը, ստորություն ասելով ես կարող եմ ասել՝ ինչ նկատի ունեմ, որը ներառված է բացատրական բառարաններում՝ ստորություն է վատությունը, անազնիվ, ոչ պատասխանատու արարքը, եւ ես կարծում եմ, որ Արսեն Թորոսյանը կատարել է վատություն հանրությանը եւ անձամբ Էդգար Խուրշուդյանին պարտադրելով պաշտոնից ազատում։

Նա անազնիվ է հանրության հետ եւ կատարում է ոչ պատասխանատու քայլեր, քանի որ ինքն է հայտարարել, որ կատարում է կլինիկական փորձարկումներ եւ մեր պես երկրները պետք է մասնակցեն կլինիկական փորձարկմանը»։

Խաչատրյանը շեշտում է՝ գարդասիլի եւ պոլիոմիելիտի պատվաստումների մասին Թորոսյանի որոշումներն ապօրինի էին․  «Ապօրինի է գարդասիլի պատվաստումը մինչեւ 45 տարիքը սահմանելը, այն դեպքում երբ հայտնի է, որ կիրառելի է մինչեւ 26 տարեկանը։ Արսեն Թորոսյանը հրաման է արձակել պոլիոմիելիտի լրացուցիչ պատվաստումների մասի, պատվաստումներ են իրականացվել 18 ասմականից 5 տարեկան երեխաների շրջանում, որը ապօրինի եւ հակամարդկային հրաման եմ համարում։ Գարդասիլի հետ կապված շահել են դրամաշնորհ, 203 հազար ԱՄՆ դոլար, ստացել են 64200 սրվակ Գարդասիլ 4, պոլիոմիելիտի հետ կապված ստացել 100 հազար, շուրջ 300 հազար դոլար էլ այլ աղբյուրներից են գումար ստացել, այդ հրամաններից հետո նա ստացել է 2 պաշտոն՝ Առողջապահության համաշխարհային  կազմակերպությունում, մյուսը՝ Գավիի հիմնադրամում։ Այս պատվաստանյութերը Հայաստան են գալիս Գավիի հիմնադրամի եւ ԱՀԿ-ի միջոցով, ուստի Արսեն Թորոսյանը կատարել է նրանց ցուցումները,  գումարներ են եկել եւ պաշտոն է ստացել»։

Տպել