News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 27
USD
387.71
EUR
410.74
RUB
4.03
Տեսնել լրահոսը


Նոյեմբերի 8-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվեց փրկարար ծառայության հերթական ամենշաբաթյա գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ԱԻՆ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երեւան քաղաքի ու մարզային փրկարարական վարչությունների պետերը փրկարար ծառայության տնօրենին զեկուցեցին ընթացիկ աշխատանքների եւ առկա խնդիրների մասին:

«Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Աթոյանը տեղեկացրեց, որ Բազումի լեռնաշղթայում հրդեհի մարման ժամանակ վիրավորված Էդգար Գրիգորյանի առողջական վիճակը արդեն համեմատաբար լավ է, կա հստակ դրական դինամիկա:

Փրկարար ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը զեկուցեց այն մասին, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում գրանցված երկրաշարժից հետո Հայաստանի քաղաքային որոնողափրկարարական թիմը, որը համապատասխանում է միջազգային INSARAG չափանիշներին, բերվել է պատրաստականության բարձր աստիճանի, լուծված են տեխնիկական եւ նյութական ապահովմանը վերաբերող բոլոր հարցերը եւ, անհրաժեշտության դեպքում, հայ փրկարարների թիմը ամեն պահի պատրաստ է մեկնել Իրան:

Այնուհետեւ՝ Փրկարար ծառայության տնօրենը խոսեց մի շարք խնդիրների մասին եւ տվեց կոնկրետ հանձնարարականներ:

Գեներալ-մայոր Գաբրիելյանը հանձնարարեց ստուգել բոլոր մարզային ստորաբաժանումներում ռադիոկապի առկայությունը եւ զեկուցել իրեն, հանձնարարեց հետեւել անձնակազմի կողմից մարտական հագուստի կրման, ինչպես նաեւ՝ ձմեռային սեզոնի անցման կանոնների պահպանմանը:

Փրկարար ծառայության տնօրենը համապատասխան ստորաբաժանմանը հանձնարարեց ուշադրության կենտրոնում պահել պայթուցիկ սարքերի ձեռքբերման գործընթացը, որը անհրաժեշտ է կանխարգելիչ քարաթափումներ իրականացնելու համար:

Փրկարար ուժերի վարչության պետին հանձնարարվեց պատշաճ կերպով կազմակերպել Մարզահամերգային համալիրում առաջիկայում կայանալիք խոշոր հատուկ տակտիկական ուսումնավարժանքի անցկացումը, որի ընթացքում օգտագործվելու է նաեւ ուղղաթիռ:

Քննարկվեցին նաեւ Սեւան քաղաքում հատուկ ջրափրկարարական ջոկատի տեղակայման համար շենքի կառուցման, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի գործառույթների շրջանակի ընդլայման, ինչպես նաեւ՝ Փրկարար ծառայության կազմում առաջիկայում սպասվող կառուցվածքային փոփոխությունների հետ կապված մի շարք հարցեր:

Գեներալ-մայոր Գաբրիելյանը տվեց նաեւ կարգապահության եւ ծառայության կազմակերպման հետ կապված մի շարք հանձնարարականներ:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի կենտրոնական մասում տեղի է ունեցել 3,5 մագնիտուդով երկրաշարժ
3,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում...
Al Jazeera. Մարոկկոն ավելի քան 11 միլիարդ դոլար կծախսի աղետի հետեւանքները վերացնելու համար
Հեռուստաալիքի տվյալներով՝ աղետի գոտու վերականգնման ծրագրի իրականացումը կարժենա 120 մլրդ դիրհամ․․․
Իտալիայում երկրաշարժին հետեւել են ավելի քան 55 հետցնցումներ
Ֆլորենցիայում երկրաշարժին հետեւել են բազմաթիվ հետցնցումներ...
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
3.3 մագնիտուդով երկրաշարժ Ադրբեջանում...
Թալինում կազմակերպվել է ուժեղ երկրաշարժի դեպքում փրկարարական աշխատանքների կազմակերպման թեմայով ուսումնավարժություն
ուսումնավարժությունը ղեկավարել է Արագածոտնի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Դ․ Պետրոսյանը, ներկա են գտնվել Թալին համայնքի...
Երկրաշարժից առաջ Մարոկկոյի երկնքում անհայտ ծագման լույսեր են հայտնվել. CNN
Երկրաշարժից առաջ լույսերի հայտնվելը, ամենայն հավանականությամբ, կապված է ժայռերի...
Ամենաշատ