News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 17
USD
477.57
EUR
526.28
RUB
7.48
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Երեւանում նոյեմբերի 7-ին,  թալանել են ՀՀ ֆոնդային բորսայի ֆինանսական տնօրենի եւ ՊԵԿ ավագ մաքսային տեսուչի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ժամը 13:00-ին ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Երեւանի բնակիչ Վարդան Պողոսյանը եւ հայտնել, որ նույն օրը ժամը 01:20-ից մինչեւ 12:40-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Գ. Արծրունի փողոցի թիվ 78/3 շենքի մոտ կայանված, իրեն պատկանող Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայի առջեւի լուսարձակները եւ կողային հայելիները գողացել են:

Վ. Պողոսյանը դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողներին հայտնել է, որ ինքը աշխատում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեում՝ որպես ավագ մաքսային տեսուչ:

Երեկ ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել նաեւ Երեւանի բնակիչ, 35-ամյա Միքայել Հայրապետյանը եւ հայտնել, որ նույն օրը ժամը 18:50-ից մինչեւ 21:45-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք ապակին կոտրելու միջոցով Թբիլիսյան խճուղու թիվ 20 հասցեի մոտ իրեն պատկանող, կայանված KIA մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել են HP նոթբուք՝ իր աքսեսուարներով: Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Աղբյուրի տեղեկություններով՝ Մ. Հայրապետյանը դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներին հայտել է, որ ինքն աշխատում է ՀՀ ֆոնդային բորսայում՝ որպես ֆինանսական տնօրեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել