News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 17
USD
477.57
EUR
526.28
RUB
7.48
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Կոլումբիա շրջանի ոստիկանությունը եւ Պետդեպը պատրաստվում են Վաշինգտոն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի ժամանակ հնարավոր ցույցերին, որոնք կարող են ավելի անկայուն իրավիճակում լինել, քան 2017 թվին։ Այս մասին The Washington Post-ում գրում է Փիթեր Գերմանը։

Ոստիկանության ղեկավար Փիթեր Նյուսմենը բացահայտել է պլանի մանրամասները, սակայն նշել է, որ ոստիկանները «կձեռնարկեն բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի թույլ չտան եւս մեկ բախում, ինչպես նախորդ անգամ»։ Նա նշել է, որ իր աշխատակիցները կապի մեջ են Պետդեպի հետ։

Մի քանի դաշնային գործակալությունների ներկայացուցիչներ, ներառյալ Գաղտնի ծառայությունը, Պետդեպը եւ Սպիտակ տունը, չեն մեկնաբանում Էրդողանի այցի հետ կապված հարցերը։

Երկու տարի առաջ Էրդողանի թիկնապահների կողմից վնասվածքներ ստացած ցուցարար Լուսիկ Ուսոյանը կարծում է, որ չէր կարելի հրավիրել Թուրքիայի նախագահին։ «Այս երկրում ես միշտ ինձ անվտանգության մեջ եմ զգացել։ Ես երբեք չեմ կարծել, որ ինձ հետ կարող է նման բան պատահել»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ 2017թ․ մայիսին Վաշինգտոն Էրդողանի այցի ժամանակ նրա թիկնապահները դաժանորեն ծեծել էին ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատան առջեւ բողոքի ցույցի մասնակիցներին։ Ընդ որում, Էրդողանն ինքը հետեւել էր ցուցարարների հանդեպ դաժան վերաբերմունքին, նրանց մեջ եղել էին հայեր, հույներ եւ քրդեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել