News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 10
USD
477.97
EUR
528.87
RUB
7.49
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո 1022 օրվա մեջ 237 անգամ եղել է գոլֆ-ակումբներում։ NBC News-ը գրում է, որ դա նրա նախագահության 23,2 տոկոսն է։

Ինչպես հիշեցնում է հրատարակչությունը, ամերիկյան առաջնորդը նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, թե ինքը գոլֆ խաղալու ժամանակ չի ունենա, եթե երկրի ղեկավար դառնա՝ նշելով, որ ինքը չի հանգստանում։ Այն ժամանակվանից, երբ Թրամփը հաղթեց ընտրություններում, նա իր հոբիից հրաժարվելու ոչ մի նշան ցույց չի տվել, գրում է Lenta-ն՝ հղում կատարելով NBC News-ին։

Բացի այդ, Թրամփը բազմիցս քննադատությամբ է հանդես եկել իր նախորդ Բարաք Օբամայի մասին՝ այն դեպքում, որ ԱՄՆ 44-րդ նախագահն իր պաշտոնավարման ութ տարիների ընթացքում 333 անգամ է խաղացել։ «Բարաք Օբաման երեկ գոլֆ էր խաղում։ Այժմ նա մեկնում է տասնօրյա հանգստի՝ Մարտաս-Վինյարդ։ Լավ աշխատանքային էթիկա է»,- 2011թ․ Twitter-ում գրել է Թրամփը։

«Ես գոլֆ եմ խաղում, որպեսզի հանգստանամ։ Իմ քարոզարշավը գերազանց վիճակում է։ Բարաք Օբաման գոլֆ է խաղում, որպեսզի խուսափի աշխատանքից, այն դեպքում, երբ Ամերիկան ավերվում է»,- 2011թ, վերջին ասել է Թրամփը։ Մի ուրիշ անգամ նա Օբամային առաջարկել էր անվճար ցմահ անդամություն իր գոլֆ-ակումբներից ցանկացածում, եթե նա համաձայնի հրաժարական տալ։

Սեպտեմբերի 1-ին Թրամփը «Դորիան» փոթորկի պատրվակով հետաձգել էր Լեհաստան այցը, որի ընթացքում պետք է մասնակցեր Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբի տարելիցին նվիրված միջոցառումներին։ Դրա փոխարեն նա գնացել էր գոլֆ-ակումբ, իսկ 2018թ․ նա գոլֆը նախընտրել էր սենատոր Ջոն Մաքքեյնի հուղարկավորությունից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ